Страницы

ԿՀԳՄ "Տիր" ամենամյա մրցանակաբաշխություն 2022

Տեղի ունեցավ «Տիր» ամենամյա մրցանակաբաշխությունը և ամփոփվեց «Հայ գիր» գրական մրցույթը։
Հավաքույթին ներկա էին գրողներ` Գևորգ Սարգսյանը, Իրինա Արամյանը, Լյուդմիլա Շելլունցը, Արգամ Ափրիկյանը, Նունե Սահակյանը, գուսան` Արտակ Արամյանը, Նելլի Ղարիբյանը, Արաքս Ալոյանը, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ավետիք Սարգսյանը, ՄԳՄ նախագահ Գուրգեն Բալայանը և ՄԳՄ փոխնախագահ, ԿՀԳՄ հանձնակատար Նարեկ Մարտիրոսյանը։
Ներկաները մեկ րոպե լռությամբ ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերին։
Այնուհետև ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի նախաձեռնությամբ միության գրասենյակում տեղադրվեց «Մեր մեծերը» շարքի առաջին` Գևորգ Սարգսյանի լուսանկարը, Գևորգ Սարգսյանի մասնակցությամբ։
ԿՀԳՄ ՀՆ «Հայ գիր» ամենամյա մրցույթի շրջանակներում «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ» ճանաչվեց բանաստեղծ Արգամ Ափրիկյանը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ» բանաստեղծուհի Իրինա Արամյան Մկրտչյանը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՆԿԱԳԻՐ  ֊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ» Գոհար Ապիտոնյանը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՆԿԱԳԻՐ֊ՀԵՔԻԱԹԱԳԻՐ» Լյուդմիլա Շելլունցը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՁԱԿԱԳԻՐ» Սոֆյա Սարգսյանը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳ» Մխիթար Մոս-Մուշեղյանը։
Տիր ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր` «Տիր. Գրչության հովանավոր» պատվո շքանշանը շնորհվեց բանաստեղծ Գրիգոր Բանանցին։
«Երախտագիտություն» շքանշանը` Իրինա Արամյան֊Մկրտչյանին։
Արգամ Ափրիկյանին, Իրինա Արամյան֊Մկրտչյանին, Գոհար Ապիտոնյանին, Լյուդմիլա Շելլունցին, Նունե Սահակյանին և Գուրգեն Բալայանին շնորհվեց  «Գրականության մշակ» շքանշան։
Գուսան Արտակ Արամյանին ՄԳՄ նախագահ Գուրգեն Բալայանի կողմից շնորհվեց պատվոգիր։
Արգամ Ափրիկյանին շնորհվեց «Սողոմոն Թեհլերյան» մեդալ։
Արմենուհի Ծատուրյանին «Սոսե Մայրիկ» մեդալ։
ՄԳՄ անդամություն ստացած և միջոցառմանը մասնակից գրչընկերները ստացան իրենց անդամությունը հավաստող վկայականներ։
Հյուսիսային ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավար Մ. Մխիթարյանի անունից շնորհակալագրեր հանձնվեցին` Գուրգեն Բալայանին, Գուրգեն Միքայելյանին, Արգամ Ափրիկյանին, Գրիգոր Բանանցին, Սոֆյա Սարգսյանին և Բյուրեղիկ Մնեյանին։
Մտքեր փոխանակվեցին միութենական աշխատանքի, գրական համերաշխության կարևորության մասին։

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Կալիֆորնիայի հայ գրողների միությունը շնորհավորում է միության անդամ, բանաստեղծուհի Իրինա Արամյան֊Մկրտչյանին ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉև ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ գրքի լույսընծայման կապակցությամբ։

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ




Կալիֆորնիայի հայ գրողների միությունը սիրով շնորհավորում է միության անդամ, բանաստեղծ, երգահան Գրիգոր Բանանցին` ՏԱՐԱԳԻՐ ԿԱՐՈՏՆԵՐ գրքի լույսընծայման կապակցությամբ։

Շնորհավորանք

ԿՀԳՄ  ՀՆ ղեկավարության անունից ջերմորեն շնորհավորում ենք միության անդամ, Բանաստեղծուհի 
Գոհար Ապիտոնյանին`
 ծննդյան տարեդարձի առթիվ։

ԿՀԳՄ ՀՆ

Շնորհավորանք

ԿՀԳՄ ՀՆ֊ն շնորհավորում է Միության անդամ, ՀԱԳՄ հայկական բաժանմունքի ղեկավար Մուշեղ Մխիթարյանին` "Մշակույթի դեսպան" Կոչմանն արժանանալու կապակցությամբ։

ԿՀԳՄ ՀՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ԿՀԳՄ անդամ, Հայ դրամատուրգների միության նախագահ, Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի փոխղեկավար, գրող, նկարիչ Գուրգեն Բալայանը ընտրվել է Մշակույթի գործիչների միության նախագահ։ 
Սիրով շնորհավորում ենք, մաղթելով կառավարման բեղմնավոր տարիներ։

ԿՀԳՄ ՀՆ ղեկավարություն

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Կալիֆորնիայի հայ գրողների միության Հայաստանյաց ներկայացուցչությունը սիրով շնորհավորում է միության անդամ, Հյուսիսային ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավար Մուշեղ Մխիթարյանին` Ռուսական գրականության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ ընտրվելու, ինչպես նաև ՌԳՄ ակադեմիայի միջազգային փառատոնների կազմկոմիտեի Հայաստանյան քարտուղար նշանակվելու կապակցությամբ։

Հարգանքով`
ԿՀԳՄ ՀՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գարուշ Հարյանց Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ (մարտ 2018թ) Աիդա (Վերդի) Պողոսյան Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ (...