Страницы

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ, ՄԳՄ պատվավոր անդամ, բանաստեղծ Նժդեհ Ջավախքցին:
Շնորհավորում ենք սիրված գրողին, մաղթելով քաջառողջություն և հաջողություններ...
ԿՀԳՄ ՀԳ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ և ՀԱԳՄ անդամ, ՄԳՄ Պատվավոր անդամ, բանաստեղծ, երգահան Գրիգոր Բանանցը:
ԿՀԳՄ հանձնակատարի գրասենյակը ջերմորեն շնորհավորում է հարգարժան գրողին, մաղթելով լուսավոր օրեր, քաջառողջություն և ստեղծագործական նորանոր վերելքներ...

ԿՀԳՄ ՀԳ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ, լեզվաբան, ՄԳԱ ակադեմիկոս, ՏԱՎՈՒՇ հայրենակցական միության նախագահ Լավրենտի Միրզոյանը։

ԿՀԳՄ հանձնակատարի գրասենյակը ջերմորեն շնորհավորում է ականավոր գործչին, մաղթելով քաջառողջություն և մասնագիտական նորանոր հաջողություններ։


ԿՀԳՄ ՀԳ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ, բանաստեղծ Արգամ Ափրիկյանը։
ԿՀԳՄ հանձնակատարի գրասենյակը ջերմորեն շնորհավորում է տաղանդավոր բանաստեղծին, մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ։

ԿՀԳՄ ՀԳ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Կալիֆորնիայի հայ գրողների միության Հանձնակատարի գրասենյակը շնորհավորում է Միության անդամ, ՄԳՄ պատվավոր անդամ, ՀԱԳՄ անդամ, Ստեփանակերտ թերթի գլխավոր խմբագիր, արձակագիր Սոֆյա Սարգսյանին ծննդյան հոբելյանի կապակցությամբ։
Մաղթում ենք արևշատություն, ստեղծագործական բազմաթիվ հաջողություններ։

ԿՀԳՄ ՀԳ

Լրահոս 07.05.2022թ


Կալիֆորնիայի Հայ գրողների միության Հայաստանյաց ներկայացուցչությունն (ԿՀԳՄ ՀՆ) այսօրվանից գործում է, որպես Կալիֆորնիայի հայ գրողների միության Հանձնակատարի գրասենյակ ԿՀԳՄ ՀԳ։

ԿՀԳՄ ՀԳ ադմինիստրացիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿՀԳՄ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

Հարգելի բարեկամներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԿՀԳՄ Հայաստանյաց ներկայացուցչությունը գործակցում է նաև արտերկրի մեր գրչընկեր հայրենակիցների հետ, և հաշվի նստելով օրենսդրական նոր հանգամանքների հետ, որոշում է կայացվել Կալիֆորնիայի Հայ գրողների միության հայաստանյաց ներկայացուցչությունը վերանվանել` Կալիֆորնիայի հայ գրողների միության Հանձնակատարի գրասենյակ։
Անվանափոխության հետ որևէ բան չի փոխվում կառուցվածքային առումով։
Անվավեր է ճանաչվում ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի հասարակական պաշտոնը, բոլոր լիազորությունները փոխանցվում են Հանձնակատարին։
Որոշումը ուժի մեջ կմտնի ս/թ մայիսի 7֊ին։ ԿՀԳՄ ՀՆ ՖԲ էջը կփակվի, իսկ սույն` պաշտոնական լրատվական էջը կվերանվանվի ` ԿՀԳՄ ՀԳ պաշտոնական էջ։

Հարգանքով` ԿՀԳՄ ՀՆ

ԿՀԳՄ "Տիր" ամենամյա մրցանակաբաշխություն 2022

Տեղի ունեցավ «Տիր» ամենամյա մրցանակաբաշխությունը և ամփոփվեց «Հայ գիր» գրական մրցույթը։
Հավաքույթին ներկա էին գրողներ` Գևորգ Սարգսյանը, Իրինա Արամյանը, Լյուդմիլա Շելլունցը, Արգամ Ափրիկյանը, Նունե Սահակյանը, գուսան` Արտակ Արամյանը, Նելլի Ղարիբյանը, Արաքս Ալոյանը, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ավետիք Սարգսյանը, ՄԳՄ նախագահ Գուրգեն Բալայանը և ՄԳՄ փոխնախագահ, ԿՀԳՄ հանձնակատար Նարեկ Մարտիրոսյանը։
Ներկաները մեկ րոպե լռությամբ ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերին։
Այնուհետև ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի նախաձեռնությամբ միության գրասենյակում տեղադրվեց «Մեր մեծերը» շարքի առաջին` Գևորգ Սարգսյանի լուսանկարը, Գևորգ Սարգսյանի մասնակցությամբ։
ԿՀԳՄ ՀՆ «Հայ գիր» ամենամյա մրցույթի շրջանակներում «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ» ճանաչվեց բանաստեղծ Արգամ Ափրիկյանը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ» բանաստեղծուհի Իրինա Արամյան Մկրտչյանը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՆԿԱԳԻՐ  ֊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ» Գոհար Ապիտոնյանը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՆԿԱԳԻՐ֊ՀԵՔԻԱԹԱԳԻՐ» Լյուդմիլա Շելլունցը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՁԱԿԱԳԻՐ» Սոֆյա Սարգսյանը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳ» Մխիթար Մոս-Մուշեղյանը։
Տիր ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր` «Տիր. Գրչության հովանավոր» պատվո շքանշանը շնորհվեց բանաստեղծ Գրիգոր Բանանցին։
«Երախտագիտություն» շքանշանը` Իրինա Արամյան֊Մկրտչյանին։
Արգամ Ափրիկյանին, Իրինա Արամյան֊Մկրտչյանին, Գոհար Ապիտոնյանին, Լյուդմիլա Շելլունցին, Նունե Սահակյանին և Գուրգեն Բալայանին շնորհվեց  «Գրականության մշակ» շքանշան։
Գուսան Արտակ Արամյանին ՄԳՄ նախագահ Գուրգեն Բալայանի կողմից շնորհվեց պատվոգիր։
Արգամ Ափրիկյանին շնորհվեց «Սողոմոն Թեհլերյան» մեդալ։
Արմենուհի Ծատուրյանին «Սոսե Մայրիկ» մեդալ։
ՄԳՄ անդամություն ստացած և միջոցառմանը մասնակից գրչընկերները ստացան իրենց անդամությունը հավաստող վկայականներ։
Հյուսիսային ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավար Մ. Մխիթարյանի անունից շնորհակալագրեր հանձնվեցին` Գուրգեն Բալայանին, Գուրգեն Միքայելյանին, Արգամ Ափրիկյանին, Գրիգոր Բանանցին, Սոֆյա Սարգսյանին և Բյուրեղիկ Մնեյանին։
Մտքեր փոխանակվեցին միութենական աշխատանքի, գրական համերաշխության կարևորության մասին։

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Կալիֆորնիայի հայ գրողների միությունը շնորհավորում է միության անդամ, բանաստեղծուհի Իրինա Արամյան֊Մկրտչյանին ՈՂՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉև ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅՈՒՆ գրքի լույսընծայման կապակցությամբ։

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ




Կալիֆորնիայի հայ գրողների միությունը սիրով շնորհավորում է միության անդամ, բանաստեղծ, երգահան Գրիգոր Բանանցին` ՏԱՐԱԳԻՐ ԿԱՐՈՏՆԵՐ գրքի լույսընծայման կապակցությամբ։

Շնորհավորանք

ԿՀԳՄ  ՀՆ ղեկավարության անունից ջերմորեն շնորհավորում ենք միության անդամ, Բանաստեղծուհի 
Գոհար Ապիտոնյանին`
 ծննդյան տարեդարձի առթիվ։

ԿՀԳՄ ՀՆ

Շնորհավորանք

ԿՀԳՄ ՀՆ֊ն շնորհավորում է Միության անդամ, ՀԱԳՄ հայկական բաժանմունքի ղեկավար Մուշեղ Մխիթարյանին` "Մշակույթի դեսպան" Կոչմանն արժանանալու կապակցությամբ։

ԿՀԳՄ ՀՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ԿՀԳՄ անդամ, Հայ դրամատուրգների միության նախագահ, Հյուսիսային Ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի փոխղեկավար, գրող, նկարիչ Գուրգեն Բալայանը ընտրվել է Մշակույթի գործիչների միության նախագահ։ 
Սիրով շնորհավորում ենք, մաղթելով կառավարման բեղմնավոր տարիներ։

ԿՀԳՄ ՀՆ ղեկավարություն

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Կալիֆորնիայի հայ գրողների միության Հայաստանյաց ներկայացուցչությունը սիրով շնորհավորում է միության անդամ, Հյուսիսային ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավար Մուշեղ Մխիթարյանին` Ռուսական գրականության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ ընտրվելու, ինչպես նաև ՌԳՄ ակադեմիայի միջազգային փառատոնների կազմկոմիտեի Հայաստանյան քարտուղար նշանակվելու կապակցությամբ։

Հարգանքով`
ԿՀԳՄ ՀՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյաց ներկայացուցչությունը սիրով շնորհավորում է միության անդամ, Երգիծաբանների համահայկական միության անդամ, Հայ դրամատուրգների միության պատվավոր անդամ, ՀԱԳՄ Հայաստանի բաժանմունքի ղեկավար, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
Մաղթում ենք քաջառողջություն և ստեղծագործական հաջողություններ։

ԿՀԳՄ ՀՆ

Շնորհավորանք

Կալիֆորնիայի ՀԳՄ անդամ, Հայ դրամատուրգների միության պատվավոր անդամ Մուշեղ Մովսեսի Մխիթարյանին Հյուսիսային Ամերիկայի գրողների միության ղեկավար Գենադի Նորդի որոշմամբ շնորհվել է միության անդամություն։
Սիրով շնորհավորում ենք ռուսական հեղինակավոր գրական կառույցի առաջին հայ անդամին։

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ պատվավոր անդամ, ՀՀ վաստակավոր արտիստուհի Բյուրեղիկ Մնեյանը։
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարության անունից ջերմորեն շնորհավորում ենք սիրված արվեստագետին, մաղթելով ամենալավն ու բարին

ԿՀԳՄ ՀՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ, բանաստեղծուհի Լյուդմիլա Շելլունցը։
Սիրով շնորհավորում ենք սիրված բանաստեղծուհուն, մաղթելով առողջություն, երջանկություն և ստեղծագործական նվաճումներ։

ԿՀԳՄ ՀՆ

Շնորհավորանք

Սիրով շնորհավորում ենք ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի ԺՊ Նարեկ Մարտիրոսյանին` Մշակույթի գործիչների համահայկական միության (ՄԳՀՄ) փոխնախագահ նշանակվելու կապակցությամբ։

ԿՀԳՄ ՀՆ

Դրամատուրգիական երկերի ընտրանի 3

Մեկնարկել է ԿՀԳՄ «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի երրորդ հատորի նյութերի հավաքագրման աշխատանքները։
ԿՀԳՄ ՀՆ

Լույս է տեսել

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ լույս է տեսել ԿՀԳՄ «Երկիր Նաիրյան» համահեղինակային ժողովածուի երկրորդ հատորը։
Սիրով շնորհավորում ենք գրքի համահեղինակ մեր գրչընկերներին և գրքի խմբագրակազմին` գլխավոր խմբագիր, ԿՀԳՄ պատվավոր անդամ Գևորգ Սարգսյանի գլխավորությամբ։
ԿՀԳՄ ՀՆ

Շնորհավորանք

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Մարտիրոսյանը։
Սիրով շնորհավորում ենք։

ԿՀԳՄ ՀՆ

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ


ԿՀԳՄ և «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ բարեկամության և համագործակցության  շրջանակում, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի միջնորդության համաձայն, Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ ԿՀԳՄ մի շարք անդամներ պարգևատրվում են «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ մեդալներով, ինչպես նաև ԿՀԳՄ մեդալներով։ Պարգևատրվողների և պարգևների ցանկը ստորև`

Գրիգոր Շահմուրադյան (Գրիգոր Բանանց) - «Սայաթ-Նովա» մեդալ,

Բյուրեղիկ Մնեյան - «Սոսե Մայրիկ» մեդալ,

Սոֆյա Սարգսյան – «Սոսե Մայրիկ» մեդալ,

Ավտանդիլ Վարտիկյան (Նժդեհ Ջավախքցի) – «Մոնթե Մելքոնյան» մեդալ,

Գուրգեն Միքայելյան – «Գրականության մշակ» մեդալ

Իրինա Արամյան - «Գրականության մշակ» մեդալ

ԿՀԳՄ անդամ Գագիկ Անտոնյանին (Գագիկ Հառիճեցի) շնորհվել է շնորհակալագիր` «Հայրենիքին անմնացորդ նվիրման համար»

Ջերմորեն շնորհավորում ենք պարգևատրված մեր բոլոր գրչընկերներին։

ԿՀԳՄ ՀՆ



ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ, բանաստեղծ Գոռ Պողոսյանը։ ԿՀԳՄ ՀՆ ղեկավարության անունից ջերմորեն շնորհավորում ենք, մաղթելով ամենայն բարին։

ԿՀԳՄ ՀՆ

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Ժամանակակից գրականության հանրահռչակման գործում ներդրած  ավանդի համար, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի որոշմամբ, ԿՀԳՄ անդամ, ԵՀՄ փոխնախագահ Գուրգեն Բալայանը (Գուրգեն Լոռեցի) պարգևատրվում է "Գրականության մշակ" մեդալով։
ԿՀԳՄ ՀՆ անունից ջերմորեն շնորհավորում ենք սիրված գրողին, մաղթելով նորանոր ստեղծագործական նվաճումներ։

ԿՀԳՄ ՀՆ

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Ժամանակակից գրականության հանրահռչակման գործում ներդրած  ավանդի համար, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի որոշմամբ, ԿՀԳՄ անդամ Արգամ Ափրիկյանը պարգևատրվում է "Գրականության մշակ" մեդալով։
ԿՀԳՄ ՀՆ անունից ջերմորեն շնորհավորում ենք սիրված բանաստեղծին, մաղթելով նորանոր ստեղծագործական նվաճումներ։

ԿՀԳՄ ՀՆ

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Ժամանակակից գրականության հանրահռչակման գործում ներդրած  ավանդի համար, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի որոշմամբ, ԿՀԳՄ անդամ Գրիգոր Բանանցը (Գրիգոր Շահմուրադյան) պարգևատրվում է "Գրականության մշակ" մեդալով։
ԿՀԳՄ ՀՆ անունից ջերմորեն շնորհավորում ենք սիրված բանաստեղծին, մաղթելով նորանոր ստեղծագործական նվաճումներ։

ԿՀԳՄ ՀՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԿՀԳՄ ՀՆ գրասենյակի հերթապահ ղեկավարն էր Միության անդամ Գագիկ Հառիճեցին։ Գրասենյակում էր նաև Միության անդամ, Երգիծաբանների համահայկական միության փոխնախագահ Գուրգեն Բալայանը։ Գ. Հառիճեցին «Գրադարանների համալրում» ծրագրի շրջանակում, ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի որոշման համաձայն, Գ. Բալայանի միջոցով գրքեր նվիրաբերեց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին։
Գ. Բալայանը այցելելով գրադարան, գրքերը հանձնեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին։
Ստորև նվիրաբերված գրքերի ցանկը`

Մխիթար Մոս-Մուշեղյան-Ճեղքելով դարը
Բյուրեղիկ Մնեյան-Պիեսներ մանուկների համար
Դրամատուրգիական երկերի ընտրանի (հատոր առաջին)
Երկիր նաիրյան (Հատոր առաջին)
Արգամ Ափրիկյան – Հոգու պարտք
Ռուբեն Մարուխյան – Պիեսներ
Յուրաքանչյուր գրքից գրադարանին հանձնվեց երկուական օրինակ։

ԿՀԳՄ ՀՆ
ձախից աջ` Գագիկ Հառիճեցի և Գուրգեն Բալայան

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Սիրով տեղեկացնում ենք, որ լույս է տեսել ԿՀԳՄ անդամ, բանաստեղծուհի Գոհար Ապիտոնյանի «Երազատաղ գարուն» գիրքը։
Շնորհավորում ենք մեր սիրելի գրչընկերոջը, մաղթելով նորանոր ձեռքբերումներ։

ԿՀԳՄ ՀՆ

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Սիրով տեղեկացնում ենք, որ ԿՀԳՄ անդամ, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի խմբագրությամբ լույս է տեսել Միության «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի երկրորդ հատորը։
Գրքում տեղ են գտել` Գևորգ Սարգսյանի «Հոգեդարձը», Բյուրեղիկ Մնեյանի «Հիսուսի ծնունդը», Գարիկ Ղազարյանի «Ինտելիգենտի տառապանքները», Զեմֆիրա Մկրտչյանի «Սիրո առագաստ» և Հովհաննես Հելվաջյանի «Վրեժ պատվի համար» պիեսները։
Սիրով շնորհավորում ենք խմբագրակազմին և գրքում ներկայացված գրողներին։

ԿՀԳՄ ՀՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ, անվանի դրամատուրգ, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի գրական բաժնի վարիչ Սամվել Խալաթյանը։
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարության անունից ջերմորեն շնորհավորում ենք սիրված մտավորականին, մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական հաջողություններ։

ԿՀԳՄ ՀՆ

ԿՀԳՄ ՀՆ 2022 թվականի առաջին եռամսյակի աշխատանքային ծրագիր

Սիրելի բարեկամներ

ԿՀԳՄ ՀՆ ղեկավարությունը հայտնում է, որ 2022 թվականի առաջին եռամսյակի ծրագրի համապատասխան, մինչ հունվարի 15-ը լույս կտեսնի «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի երկրորդ հատորը։
Մինչ հունվարի 30-ը լույս կտեսնի «Երկիր Նաիրյան» ժողովածուի երկրորդ հատորը։
Հունվար ամսին, Երգիծաբանների համահայկական միության հետ համագործակցությամբ կմեկնարկեն` ժամանակակից գրականության «Ծաղկունք» համահեղինակային եռահատոր մատենաշարի աշխատանքները։ 
Փետրվար ամսին կմեկնարկի «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի երրորդ հատորի աշխատանքները։
Մարտ ամսին` գրողների միջազգային օրվան ընդառաջ տեղի կունենա ԿՀԳՄ «Տիր» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում միության մի շարք անդամներ կպարգևատրվեն` «Տիր. Գրչության հովանավոր» և «Երախտագիտություն» պատվո շքանշաններով։
«Տիր» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում տեղի կունենա «Հայ գիր» ամենամյա գրական մրցույթը` պոեզիայի, արձակի, մանկագրության և դրամատուրգիայի անվանակարգերում։ 
Այլ մանրամասների մասին կհաղորդվի լրացուցիչ։

ԿՀԳՄ ՀՆ լրատվություն

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ, դրամատուրգ, արձակագիր Գուրգեն Միքայելյանը։ ԿՀԳՄ ՀՆ ղեկավարության անունից շնորհավորում ենք սիրված դրամատուրգին, մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական հաջողություններ։

ԿՀԳՄ ՀՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ Զեմֆիրա Սարգսյանը։
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարությունը շնորհավորում է սիրելի գրչընկերոջը, մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական հաջողություններ։

ԿՀԳՄ ՀՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գարուշ Հարյանց Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ (մարտ 2018թ) Աիդա (Վերդի) Պողոսյան Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ (...