Страницы

ԿՀԳՄ ՀՆ 2022 թվականի առաջին եռամսյակի աշխատանքային ծրագիր

Սիրելի բարեկամներ

ԿՀԳՄ ՀՆ ղեկավարությունը հայտնում է, որ 2022 թվականի առաջին եռամսյակի ծրագրի համապատասխան, մինչ հունվարի 15-ը լույս կտեսնի «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի երկրորդ հատորը։
Մինչ հունվարի 30-ը լույս կտեսնի «Երկիր Նաիրյան» ժողովածուի երկրորդ հատորը։
Հունվար ամսին, Երգիծաբանների համահայկական միության հետ համագործակցությամբ կմեկնարկեն` ժամանակակից գրականության «Ծաղկունք» համահեղինակային եռահատոր մատենաշարի աշխատանքները։ 
Փետրվար ամսին կմեկնարկի «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի երրորդ հատորի աշխատանքները։
Մարտ ամսին` գրողների միջազգային օրվան ընդառաջ տեղի կունենա ԿՀԳՄ «Տիր» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում միության մի շարք անդամներ կպարգևատրվեն` «Տիր. Գրչության հովանավոր» և «Երախտագիտություն» պատվո շքանշաններով։
«Տիր» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում տեղի կունենա «Հայ գիր» ամենամյա գրական մրցույթը` պոեզիայի, արձակի, մանկագրության և դրամատուրգիայի անվանակարգերում։ 
Այլ մանրամասների մասին կհաղորդվի լրացուցիչ։

ԿՀԳՄ ՀՆ լրատվություն

Комментариев нет:

Отправить комментарий

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գարուշ Հարյանց Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ (մարտ 2018թ) Աիդա (Վերդի) Պողոսյան Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ (...