Սիրով տեղեկացնում ենք, որ ԿՀԳՄ անդամ, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի խմբագրությամբ լույս է տեսել Միության «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի երկրորդ հատորը։
Գրքում տեղ են գտել` Գևորգ Սարգսյանի «Հոգեդարձը», Բյուրեղիկ Մնեյանի «Հիսուսի ծնունդը», Գարիկ Ղազարյանի «Ինտելիգենտի տառապանքները», Զեմֆիրա Մկրտչյանի «Սիրո առագաստ» և Հովհաննես Հելվաջյանի «Վրեժ պատվի համար» պիեսները։
Սիրով շնորհավորում ենք խմբագրակազմին և գրքում ներկայացված գրողներին։
ԿՀԳՄ ՀՆ
Комментариев нет:
Отправить комментарий