Страницы

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

29.10.2021թ. Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամներ Գևորգ Սարգսյանին, Բյուրեղիկ Մնեյանին և Սոֆյա Սարգսյանին շնորհվել է Երգիծաբանների համահայկական միության (ԵՀՄ) անդամություն։ 
Ջերմորեն շնորհավորում ենք մեր գրչընկեր բարեկամներին, մաղթելով ստեղծագործական նորանոր նվաճումներ։

ԿՀԳՄ ՀՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

ԿՀԳՄ ՀՆ ղեկավարությունը շնորհավորում է ԿՀԳՄ անդամ, բանաստեղծուհի Էլինա Միրին (Լեոնորա Միրիջանյան), իր անդրանիկ` ԱՆՏԱՌԻ ԳԻՐՔԸ մանկական գրքի լույսընծայման կապակցությամբ։
Մաղթում ենք նորանոր ստեղծագործական նվաճումներ։
ԿՀԳՄ ՀՆ

Պաշտոնական հաղորդագրություն

ԿՀԳՄ հարգելի անդամներ,
Առաջիկայում նախատեսվում է լայնամաշտաբ միջոցառում։ Միջոցառման շրջանակում միությանը անդամակցող, բայց դեռևս անդամատոմս չստացած մեր գրչընկերները կստանան իրենց ԿՀԳՄ անդամատոմսերը։
Կպատրաստվեն և առաջին անգամ  «Երախտագիտություն» մեդալին զուգահեռ կշնորհվեն  «Մշակույթի երախտավոր» և «Հայրենի մշակույթի դեսպան» պատվո շքանշանները (մեդալները)։ Ընդ որում «Մշակույթի երախտավոր» և «Հայրենի մշակույթի դեսպան» շքանշանները կարող են շնորհվել նաև հետմահու։
Կիրականացվի գրական մրցույթ` արձակ և պոեզիա ժանրերի համար, որում հաղթողները կստանան խրախուսական մրցանակներ։
Պաշտոնապես կիրականացվի ԿՀԳՄ ՀՆ գրասենյակի բացումը։

Միջոցառման կազմակերպման և պատշաճ իրականացման  կապակցությամբ միությունը ակընկալում է միության յուրաքանչյուր անդամի մասնակցությունը։
Սա գաղափարական առաքելություն է, որին բոլորը պետք է մասնակցեն հնարավորության առավելագույն չափով։ Միասին գրավենք նորանոր բարձրունքներ։

ԿՀԳՄ ՀՆ ղեկավար
Ա. Սարգսյան

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ԿՀԳՄ ՀՆ ղեկավարությունը միջնորդություն է ստացել ԿՀԳՄ անդամ, դրամատուրգ  Մխիթար Մոս - Մուշեղյանինց, որը ներկայացնում ենք ստորև.

 
ԱՌԱՋԱՐԿ – ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
ԿՀԳՄ ՀՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻՆ

Հարգելի պարոն Սարգսյան,պարոն Մարտիրոսյան, հարգելի խորհրդականներ,

Ես Հայաստանյաց ներկայացուցչության անդամ եմ հիմնադրման օրվանից և լավ գիտեմ մեր միության և՛ կառուցվածքը, և՛ սկզբունքները։ Որպես էդպիսին ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել ղեկավար մարմիններին, կազմավորումից` այսօր։
Մենք աշխատում ենք ի փառս հայ ժամանակակից գրականության պահպանման և զարգացման։ Այս ճանապարհը մենք մենակ չենք անցնում, անցնում ենք սփյուռքի մեր գրչընկերների հետ, անում ենք մեր ա՛յն գրչընկերների շնորհիվ, որոնք, այսօր ցավոք այլևս մեզ հետ չեն։ Քանի՜-քանի՜ անուն կուզեք, որ տամ։ Կարիքը չկա։ Այդ անուններն անմոռաց են։
Այս կապակցությամբ ի լրումն «Տիր. Գրչության հովանավոր» և « Երախտագիտություն» մեդալների առաջարկում եմ ԿՀԳՄ մրցանակները ավելացնել ևս երկուսով` «Հայրենի մշակույթի դեսպան» և «Հայրենի մշակույթի երախտավոր» մեդալներով։ 
Առաջինը` «Հայրենի մշակույթի դեսպան» մեդալը (պատվո շքանշան), թույլ կտա մեզ արժևորել ինչպես սփյուռքում, այնպես էլ Մայր հայրենիքում իրականացրած բացառիկ ծառայությունները և կշնորհվի սփյուռքի մեր գրողներին, որոնք ջանք չեն խնայում, որ սփյուռքը պահպանի ազգային գենը և հակառակը` Հայաստանաբնակներին, որոնք իրենց գրական գործունեությամբ կատարում են նույն գործառույթը։
Երկրորդը` «Հայրենի մշակույթի երախտավոր» մեդալը (պատվո շքանշանը) կշնորհվի մեր այն գրչընկերներին, որոնք արդեն արել են վերը թվարկյալը, և սավառնում են հայրենի եզերքի ուղեծրում, ուժ տալով մեզ շարունակելու մեր պայքարը հանուն բան ու բառի։
Սա կլինի մեր երախտիքը։
Այս մասին խոսել եմ ԿՀԳՄ մի շարք անվանի մտավորականների հետ, և մրանք բոլորը կիսում են այս կաիծիքը։
Լիահույս եմ, որ դուք, ՀՆ հարգելի ղեկավար և հարգելի խորհրդականներ, եւս յամամիտ եք նշյածի կարևորության հարցում։
Ակնկալում եմ միջնորդությանս պատասխանը։

Մխիթար Մոս-Մուշեղյան
ԿՀԳՄ անդամ (անդամատոմս 51)

12.10.21թ

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյաց ներկայացուցչությունը սիրով տեղեկացնում է, որ ԿՀԳՄ ՀՆ նախաձեռնությամբ լույս է տեսել ԿՀԳՄ պատվավոր անդամ, ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի խորհրդական, ՀՀ վաստակավոր արտիստուհի Բյուրեղիկ Մնեյանի “Պիեսներ մանուկների համար” գիրքը, ԿՀԳՄ և Երգիծաբանների միության անդամ, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի խմբագրությամբ։
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարությունը շնորհավորում է անվանի արտիստուհուն և ավագ գրչընկերոջը հերթական ձեռքբերման համար, շնորկահալություն հայտնելով սիրված դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանին, ԿՀԳՄ կողմից իրեն վերապահված հերթական աշխատանքը պատվով իրականացնելու համար։

ԿՀԳՄ ՀՆ ադմինիստրացիա

ՆՇԱՆԱԿՈՒՄ

ԿհԳՄ անդամ Գագիկ Հառիճեցին (Գագիկ Անտոնյան), ԿՀԳՄ ՀՆ ղեկավար 10.10.2021 թվականի Ա. Սարգսյանի որոշմանբ նշանակվել է ԿՀԳՄ ՀՆ գրասենյակի պատասխանատու֊ղեկավարների խմբի անդամ։ Շաբաթը մեկ օր Գ. Հառիճեցին  կլինի գրասենյակի պատասխանատու (հերթապահ) ղեկավարը, սահմանված օրը և ճամերին, կհամակարգի օրվա աշխատանքները ԿՀԳՄ ՀՆ ղեկավարության հանձնարարականների շրջանակում։ Գ. ՀԱՌԻՃԵՑԻՆ իր գործունեությունը կսկսի ծավալել ս/թ հոկտեմբերի 18֊ից։
ԿՀԳՄ ղեկավարությունը իր շնորհակալությունն է հայտնում Գ. Հառիճեցուն ի նպաստ ԿՀԳՄ գրական գաղափարների` ներդրած ջանքերի համար։

Առաջիկայում սպասվում են նոր նշանակումներ։

ԿՀԳՄ ՀԳ լրատրվության բաժին

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ, բանաստեղծուհի Ագապի Գրիգորյանը։
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարությունը շնորհավորում է  սիրելի գրչընկերոջը, հղելով իր ջերմ բարեմաղթանքները։ 
Մաղթում ենք քաջառողջություն և ստեղծագործական վերելքներ։

ԿՀԳՄ ադմինիստրացիա

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Մեկնարկում է Կալիֆորնիայի ՀԳՄ հերթական նախագիծը մանկական գրականության զարգացման ծրագրի շրջանակում։
Ռ. Մարուխյանի խմբագրությամբ լույս կտեսնի "Հայ ժամանակակից հեքիաթներ" մատենաշարը։

ԿՀԳՄ ՀՆ Լրատվություն

ԿՀԳՄ ՀՆ Հեղինակների գրառումներ

Սիրելիներս՝ ԿՀԳՄ ՀՆ նախաձեռնությամբ, ճանաչված դրամատուրգ և խմբագիր Մխիթար Մոս-Մուշեղյանի խմբագրությամբ լույս է տեսել հեղինակիս նոր՝ ,,,ՕՎԿԻԱՆԸ ԹՈՂՆԵԼՈՎ ՀԵՏԵՎՈՒՄ ԿԱՄ ԱՅՐՎԱԾ ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐ,, բանաստեղծություններիս ժողովածուն, որը շուտով կհանձնվի ընթերցողի դատին...
Խորին երախտագիտությունս ԿՀԳՄ   ՀՆ ,  աշխատակազմին,   հայոց   գրի  և  գրականության   նվիրյալներին...

ԱԻԴԱ ՊՈՂՈՍՅԱՆ
ԿՀԳՄ փոխնախագահ


ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

ԿՀԳՄ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ
«Հասկեր  հատոր 1»
Հեղինակներ

1. Գրիգոր Բանանց
2. Սոֆյա Սարգսյան
3. Աիդա Պողոսյան
4. Բյուրեղիկ Մնեյան
5. Գայանե Աղաքարյան
6. Ագապի Գրիգորյան
7. Կամո Վարդենց
8. Իրինա Արամյան
9. Գոհար Ապիտոնյան
10. Իվան Անտոնյան
11. Լյուդմիլա Շելլունց
12. Արաքս Ալոյան
13. Նորայր Քեղինյան
14. Լարիսա Պետրոսյան
15. Մարիետա Սարգսյան
16. Անդրանիկ Ավետիսյան
17. Մխիթար Մոս-Մուշեղյան
18. Գևորգ Սարգսյան
Կազմեց` Ավետիք Սարգսյանը
Գլխ. Խմբագիր` Մխիթար Մոս-Մուշեղյան

«Հասկեր հատոր երկրորդ»

1. Արգամ Ափրիկյան
2. Ռուբեն Մարուխյան
3. Արմենուհի Ծատուրյան
4. Սամվել Խալաթյան
5. Աիդա Պողոսյան
6. Սոֆյա Սարգսյան
7. Բյուրեղիկ Մնեյան
8. Գրիգոր Բանանց
9. Ագապի Գրիգորյան
10. Իրինա Արամյան
11. Էլինա Միր
12. Գոհար Ապիտոնյան
13. Ռիտա Առաքելյան
14. Լարիսա Պետրոսյան
15. Սվետա Աբրահամյան
16. Ալվինա Փաշինյան
17. Մարիետա Սարգսյան
18. Իվան Անտոնյան
19. Նյուշա Հակոբյան
20. Զարուհի Քսպոյան
21. Նաթելլա Մաթևոսյան
22. Էմմա Մամունց
23. Գայանե Լամբարյան

Գլխ. Խմբագիր` Մխիթար Մոս-Մուշեղյան
Խմբագիր` Գայանե Աղաքարյան




Լույս է տեսել Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ, բանաստեղծուհի, մանկագիր Գոհար Ապիտոնյանի «Փայլող աստղիկներ» մանկական բանաստեղծությունների ժողովածուն։





ԿՀԳՄ ԺՈՂՈՎԱԾՈՒՆԵՐ

«Երկիր Նաիրյան» ժողովածուի առաջին հատորում ներկայացված գրողներ`
Առաջաբանը` ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Սամվել Խալաթյանի
Լիա Թորոսյան
Գոհար Մարգարյան
Գոհար Ապիտոնյան
Ագապի Գրիգորյան
Արմենուհի Ծատուրյան
Մուշեղ Մխիթարյան
Աննա Արսենյան
Էլինա Միր
Զարուհի Քսպոյան (Աշուղ Զարուհի)
Լարիսա Պետրոսյան
Ալվինա Փաշինյան
Մարիամ Թադևոսյան
Արգամ Ափրիկյան
Սոֆյա Սարգսյան
Իրինա Արամյան
Լիանա Մայիլյան
Վարդ
Գագիկ Հառիճեցի
Զեմֆիրա Ենոքյան
Աննա Սեթ
Արաքս Ալոյան
Պողոս Բադալյան
Նունե Սահակյան

Գլխավոր խմբագիր`
ԿՀԳՄ Պատվավոր անդամ`
ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ


ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

ԿՀԳՄ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամության թեկնածու կարող են դառնալ`
1. Լրացնելով դիմում ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի անվամբ,
2. Ներկայացնելով ստեղծագործական կենսագրություն,
3. Ներկայացնելով ԿՀԳՄ (Ատնվազն 3 տարվա) երկու անդամների երաշխավորագիր,
4. ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի միանձնյա (անձնական) երաշխավորությամբ։ Դիմումները պետք է ուղարկել khgm.hn@mail.ru էլեկտրոնային հասցեով։
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարին ուղղված դիմումի մեջ անհրաժեշտ է շեշտել, որ ծանոթ եք ԿՀԳՄ գործունեությանը և ցանկանում եք մասնակցել դրան։
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարին հասցեագրված դիմումները կարող են գրվել, սքան արվել կամ ֆոտոնկարահանվել և ուղարկել էլեկտրոնային հասցեին, կցելով լուսանկար (անձնագրային ոճի)։
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի կողմից ստացված դիմումները ուսումնասիրվում են և համապատասխան միջնորդությամբ (եզրակացությամբ) ներկայացվում են ԿՀԳՄ վարչությանը։ Վարչության հաստատումից հետո դիմումատուն հանդիսանում է ԿՀԳՄ լիիրավ անդամ։
ԿՀԳՄ պատվավոր անդամի կոչում շնորհելը ԿՀԳՄ վարչության բացառիկ իրավասությունն է։

ԿՀԳՄ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Բարձր պահել Միության հեղինակությունը,
2. Մասնակցել Միության գործունեությանը և ընթացիկ ծրագրերին,
3. Կատարել Միության բարձրագույն ղեկավարության կողմից վերապահված հանձնարարականները,
4. Աջակցել հայրենիք֊սփյուռք գրական կապի ամրապնդմանը։

ՄԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ԱՍՏԻՃԱՆԱԿԱՐԳԻ
1. ՆԱԽԱԳԱՀ
2. ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ
4 ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ
5. ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐՆԵՐ
6. ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐ



ՈՐՈՇՈԻՄՆԵՐ


ԿՀԳՄ Գրասենյակը կունենա ոչ թե մեկ, այլ մի քանի ղեկավարներ։
Երևանաբնակ ԿՀԳՄ անդները կարող են նամականով ինքնաառաջադրվել։
Գրասենյակների ղեկավարները կգործեն իմ եւ հանձնակատարի ենթակայության ներքո։ Կիրականացնեն օրվա գրաֆիկով նախատեսցած աշխատանքը։
Ինքնաառաջադրումների բացակայության հիմքով, ինքս, համապատասխան որոշմամբ նշանակումներ կանեմ։



ԿՀԳՄ ՀՆ ՂԵԿԱՎԱՐ`
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

ԿՀԳՄ ՀՆ հանձնակատար Նարեկ Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ Դանիայից Հայաստան ժամանած բանաստեղծուհի, ԿՀԳՄ անդամ՝ Լյուդմիլա Շելլունցի հետ։

12.09.2021թ.  ԿՀԳՄ ՀՆ  հանձնակատար Նարեկ Մարտիրոսյանը հանդիպում ունեցավ  Դանիայից Հայաստան ժամանած բանաստեղծուհի, ԿՀԳՄ անդամ՝ Լյուդմիլա Շելլունցի հետ։ Հանդիպումն անցավ ջերմ և անմիջական մթնոլորտում։
Հանդիպման ընթացքում Նարեկ Մարտիրոսյանը Լյուդմիլա Շելլունցին հանձնեց վերջինիս ԿՀԳՄ անդամության վկայականը, ԿՀԳՄ ՀՆ կողմից «Տիր» մրցանակաբաշխության շրջանակներում շնորհված Շնորհակալագիրը և ՀԱԲ հրամանատար, գեներալ֊մայոր Արսեն Ամիրխանյանի կողմից շնորհված Պատվոգիրը։ Բանաստեղծուհին իր հերթին իր վերջին հրատարակության գրքերից հատկացրեց միության գրադարանին։
Հիշեցնենք, վերջերս լույս էր տեսել բանաստեղծուհու «Աշնանաբույր ծիածան» և «Հավատում եմ» գրքերը։ Վերստին շնորհավորելով, մաղթում ենք նորանոր գրական ձեռքբերումներ։



ԿՀԳՄ ՀՆ

ԿՀԳՄ Արցախի ներկայացուցչություն

         ՂԵԿԱՎԱՐ`
          ՍՈՖՅԱ ՎԱԶԳԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ 

ԱՆԴԱՆՆԵՐ`
Բորիկ Բաղդասարյան
Վովա Արզումանյան
Սերգեյ Սաֆարյան
Գոհար Մարգարյան
Նանար Պողոսյան

ԿՀԳՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկիր նաիրյան ժամանակակից բանաստեղծությությնների ընտրանու անդրանիկ հատորը հրատարակվել է 2021 թվականին ԿՀԳՄ պատվավոր անդամ, ԿՀԳՄ հայաստանյաց ներկայացուցչության ղեկավարի խորհրդական Գևորգ Սարգսյանի գլխավոր խմբագրությամբ։
Գերառել է Հայաստանի, Արցախի և սփյուռքի ավելի քան երկու տասնյակից ավելի հեղինակների։
Գրքի երկրորդ հատոի աշխատանքները կըսկսեն Ս/թ հոկտեմբերի 15֊ից։

ԿՀԳՄ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ



ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ ԿՀԳՄ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

"Ֆիդայիներ" ՌՀԲՀԿ Կողմից "Ֆիդայիներ" մեդալով պարգևատրվեց` ԿՀԳՄ փոխնախագահ` Աիդա Պողոսյանը, "Սոսե Մայրիկ" մեդալով` ԿՀԳՄ պատվավոր անդամ Մարինե Իսրայելյանը, "Սայաթ Նովա" մեդալով ԿՀԳՄ պատվավոր անդամ Մխիթար ՄՈՍ-Մուշեղյանը։

ՖԻԴԱՅԻՆԵՐ ՌՀԲՀԿ նախագահ`
Ս. ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

Ճեղքելով դարը

Տպագրության է պատրաստ ԿՀԳՄ անդամ, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի ՃԵՂՔԵԼՈՎ ԴԱՐԸ պատմական դրամաների ժողովածուն։

Խմբագիր` Մխիթար Մոս-Մուշեղյան
Սրբագրիչ` Արտակ Ճաղարյան
Շապիկի նկարը` Դավիթ Խաչատրյանի

ԿՀԳՄ ՀՆ ՀԱԲ հրամանատար Արսեն Ամիրխանյանի կողմից 2021 թվականի պագևատրվածների ոչ ամբողջական ցանկ`


Գոհար Ապիտոնյան
Իրինա Արամյան
Ագապի Գրիգորգան
Գևորգ Սարգսյան
Անդրանիկ Նաջարյան
ՄԽԻԹԱՐ Մու-Մուշեղյան
Նժդեհ Ջավախքցի
Լավրենտի Միրզոյան
Գոհար Մարգարյակ
Վովա Արզումանյան
Բորիկ Բաղդասարյան
Սոֆյա Սարգսյան
Աշուց զարուհի
Գուրգեն Միքայելյանն
Գագին Հառիճեցի
Լյուդմիլա Շելլունց
Աիդա Պողոսյան
Գարուշ Հարյանց
Ջույլետ Մարտիրոսյան
Շարունակել,,,

ԿՀԳՄ ԱՆԴԱՄՆԵՐ


ԿՀԳՄ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ

Գևորգ Արտաշեսի Սարգսյանը ծնվել է 1934 թվականի օգոստոսի 9-ին Երևանում: 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ 1963-1967 թվականներին աշխատել է Երևանի ռադիոկոմիտեում որպես ռեժիսոր, գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրության խմբագիր: 1967-1969 թվականներին աշխատել է կուլտուրայի մինիստրությունում որպես դրամատիկական գործերի խմբագիր: 1984-1985 թվականներին աշխատել է Հայկական թատերական ընկերությունում որպես պատասխանատու քարտուղար Երևանում: Համարվում է ԽՍՀՄ երկրներում ամենաշատը բեմադրված հայ դրամատուրգը։ Մինչև 1983 թվական 112 անգամ Մոսկվայի ակադեմիական Փոքր թատրոնում ցուցադրվել է Սարգսյանի «Գլխապտույտ» պիեսը: Այս պիեսը առաջին հայ դրաման էր, որը բեմադրվել է Մոսկվայի ակադեմիական Փոքր թատրոնում: 1992-2014 թվականներին եղել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գրական բաժնի վարիչը։2011-2014 թվականներին եղել է Երևանի Յանուս արտիսըական թատրոնի գրական բաժնի վարիչտ։ 2014-2015 թվականներին եղել է Երևանի Յանուս արտիստական թատրոնի տնօրենի խորհրդական։ 2019 թվականին նշանակվել է «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի գրական բաժնի վարիչ։ «Հայրենիքում և սփյուռքում գրականության մեջ ներդրած նշանակալի ավանդի համար» պարգևատրվել է ԿՀԳՄ պատվոգրով։ 2019-2021 թվականներին կազմել և խմբագրել է «Գրական անդաստան», «Տարագիր» և այլ համահեղինակային ժողովածուներ։ Տպագրվել է ԿՀԳՄ Ժամանակակից դրամատուրգիա և Դրամատուրգիական երկերի ընտրանի ժողովածուներում։ Եղել է Դրամատուրգիական երկերի ընտրանի մատենաշարի խմբագրակազմի անդամ։ 2021 թվականին պարգևատրվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության Տիր. Գրչության հովանավոր պատվո շքանշանով, ՀԱԲ հրամանատար, գեներալ-մայոր Ա. Ամիրխանյանի պատվոգրով։ 2020-2021թվականներին հրատարակվել են դրամատուրգի Բեմի մարդիկ, Ընտանեկան պատերազմներ, Երիտասարդ կանանց կյանքից գրքերը (խմբագիր` Մխիթար Մոս-Մուշեղյան)։ 2021 թվականից անդամակցում է Երգիծաբանների համակայկական միությանը։



ԿՀԳՄ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ ԲՅՈՒՐԵՂԻԿ ՄՆԵՅԱՆ

Բյուրեղիկ Սաղաթելի Մնեյանը ծնվել է 1935 թ. Վարդենիսում, մանկավարժի ընտանիքում:
1954թ. ընդունվել է Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոն, զուգահեռ ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետի հեռակա բաժինը:
Թատրոնում աշխատանքային 65 տարիների ընթացքում խաղացել է 200-ից ավելի փոքր ու մեծ դերեր և արժանացել բազմաթիվ պարգևների`ՀՍՍՀ Գերագույն խորհրդի պատվոգիր, ՍՍՀՄ մշակույթի նախարարության պատվոգիր, ՀՀ նախագահի շնորհակալագիր, ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրեր և 2010 թվականին`75 -ամյակի առթիվ, ոսկե մեդալ, թատերական գործիչների միության պարգևներ, «Թատերական Լոռի» փառատոնի «Բարեկամության» մեդալ, « Կին-մշակույթ-խաղաղություն» մարզային փառատոնի առաջին կարգի դիպլոմ և այլն: 1978 թ. արժանացել է ՀՍՍՀ վաստակավոր արտիստի կոչման:
Խաղացել է վարպետ դերասաններ Դավիթ Մալյանի հետ «Գարնան անձրևում»`Գոհարիկ, Ավետ Ավետիսյանի հետ «Խաթաբալայում»` Մարքրիտ, Գուրգեն Ջանիբեկյանի հետ «Բրոուդիի ամրոցում»`Սյուզի, Կարպ Խաչվանքյանի հետ «Ա՜խ, ներվեր, ներվերում»`Անյա, Արմեն Խոստիկյանի հետ «Հավերժական սիրո գաղտնիքը» պիեսում` Արմենուհի և բարձր գնահատականի արժանացել նրանց կողմից:
Տարիներ շարունակ ընտրվել է թատրոնի կուսակցական կազմակերպության քարտուղար, արհմիության և խմբկոլի նախագահ, կուսշրջկոմի անդամ, «Գիտելիք ընկերության», «Քյավառ» տոհմագրական գրքի հեղինակային խմբի անդամ, շրջանային կանանց հանձնաժողովի «Ծիածան» ակումբի նախագահ: Թատրոնին կից ստուդիայում դասավանդել է բեմական խոսք, հանրակրթական դպրոցում վարել է թատերական խմբակ և դասավանդել «Հայ եկեղեցու պատմություն»: 1998 թվականին Գավառի արվեստի դպրոցում հիմնել է թատերական խմբակ, որը կոչվում է իր անվամբ: «Բյուրեղիկ» թատերախումբը բազմիցս մասնակցել է փառատոնների և արժանացել մրցանակների, դիպլոմների, պատվոգրերի ու պարգևների: Նռանէ մանկապատանեկան թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ է, 2018 թվականից` ԿՀԳՄ անդամ:
Տպագրվել է «Հայ արդի գրողներ», «Գրական անդաստան», «Ձայն հայրենյաց», «Ժամանակակից դրամատուրգիա» և այլ ժողովածուներում։
2021 թվականին լույս է տեսել Բ. Մնեյանի Պիեսներ մանուկների համար գիրքը:



ԿՀԳՄ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄ
 ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆ

Ռուբեն Մարուխյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Սերգեյ Օբրավցովի անվան տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները։ Աշխատել է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։ 1960-1970 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մանկական և երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, ստեղծել է տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ։ Աշխատել է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի , «Երևան» կինոմիավորումում, Երևանի պետական տիկնիկային թատրոնի՝ որպես բեմադրող ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն։
Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի պրոֆեսոր է, 1974 թվականից դասավանդում է հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա։ Ռուբեն Մարուխյանի պիեսները բեմադրվել են Հայաստանի պետական թատրոններում, ռադիո և հեռուստաթատրոններում, արտերկրում։ Հեղինակ է չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով։ Հեղինակ է ավելի քան 25 գրքի։ Մարուխյանի ստեղծագործությունները թարգմանվել ու տպագրվել են գերմաներեն, ռուսերեն, լեհերեն, Անգլերեն։
1978 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է։ Հանդիսանում է նաև Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ։ Արժանացել է պարգևների և կոչումների արվեստի և մշակույթի բնագավառում։
Հեղինակել է «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Չիկարելիի արկածները», «Մկնիկը» և այլ պիեսներ, մի շարք հեքիաթներ, ժողովածուներ, վիպակներ, որոնց մի մասը թարգմանվել է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով 2020-2021 թվականների տպագրվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» ժողովածուի երկրորդ և չորրորդ հատորներում։
«Չիկարելիի արկածները» հեքիաթ-վիպակի համար արժանացել է ՀԳՄ մանկական լավագույն գրքի 1-ին մրցանակի (1988)։

«Մուկիկը» վիպակի համար արժանացել է միջազգային ՊԷՆ գրական ընկերակցության մրցանակի (2010)։

«Տիկնիկների զարմանահրաշ տոնավաճառ» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի (2013)։

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի (2015)։

Կալիֆորնիայի հայ գրողների միության «ՏԻՐ» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Երախտագիտություն» պատվո շքանշանի (2021թ)
2021 թվականին Մխիթար Մոս-Մուշեղյանի խմբագրությամբ լույս է տեսել անվանի գրողի ՊԻԵՍՆԵՐ գիրքը։
Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի խորհրդականն է։



ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԳՐԻԳՈՐ ԲԱՆԱՆՑ

Երգահան, բանաստեղծ Գրիգոր Բանանցը (Շահմուրադյան) ծնվել է 1960 թվականին հայոց Գարդման գավառի Բանանց գյուղում (ներկայումս Ադրբեջանի տարածքում): Մանկությունը և պատանեկության տարիների մի մասը անցել է հայոց աշխարհի գողտրիկ այդ անկյունում, որի հայկականության պատմությունը, ավաղ, ընդհատվեց բռնի ուժով 1989 թվականին։ 1966 թ. ընտանիքով տեղափոխվել է Երևան: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է սովետական բանակում: 1981-86թթ ուսանել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում` ստանալով պատմաբան-ազգագրագետի որակավորում: 1986-ից աշխատել է Սարդարապատի ազգագրության թանգարանում` որպես գիտաշխատող: 1989-1993 թվականներին եղել է Մեղրիի Ալվան գյուղի դպրոցի տնօրենը: 1993 թվականին ընտանիքով տեղափոխվել է Գերմանիա, իսկ 1999-ին Կանադա՝ Տորոնտո քաղաք, ուր ապրում է մինչ այսօր: Աշխարհայացքի ձևավորման վրա մեծապես նպաստել են յոթանասունականների ազգային զարթոնքի շրջանը, ժամանակ, երբ չնայած կոմունիստական մտածողությանը, հայը կարողացավ վերագտնել իր արմատները, վերաիմաստավորել իր ներկան և ուղի հարթել... Ստեղծագործել սկսել է հասուն տարիքում, երբ արդեն քառասունն անց էր։ 2018թ. Թեհրանում լույս է տեսել Բանանցի առաջին երգարանը՝ քառասուն երգերով։ Ունի քառասուն ձայնագրված երգ։ Նույն թվականին ունեցել է համերգ Ա.Խաչատրյան համերգասրահում, և լույս է տեսել հեղինակած երգերի առաջին ձայնասկավառակը։ Բանաստեղծ-երգահանի երգը և գեղարվեստական խոսքը մարդկանց հետ խոսելու յուրօրինակ միջոց են՝ Աստվածային միջոց, այսպես է համարում ինքը ստեղծագործողը։ Նրա ստեղծագործություններից հրատարակվել են «Ձայն հայրենյաց» և «Գրական անդաստան» և այլ ժողովածուներում։ Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ է, արժանացել է ԿՀԳՄ Երախտագիտություն պատվո շքանշանի, ՀԱԲ հրամանատար Գեներալ- Մոայոր Ա. Ամիրխանյանի կողմից պատվոգրի։ Ատամուսնացած է, ունի երկու զավակ։




ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԳՈՀԱՐ ԱՊԻՏՈՆՅԱՆ

Գոհար  Զարզանդի Ապիտոնյանը, ծնվել է 1957 թ-ի ապրիլի 18-ին Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում:Գերազանց առաջադիմությամբ ավարտել է տեղի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը: 1974թ-ին ընդունվել և ավարտել է Հայկական պետական մանկավարժական համալսարանը,մանկավարժություն և տարրական կրթության մեթոդիկա որակավորմամբ:Ավարտելուց հետո աշխատանքի է անցել նույն գյուղում:Աշխատանքային գործունեության ընթացքում պարգևատրվել է կրթության նախարարության կողմից պատվոգրով:Տպագրվել եմ մարզի <<Հայրենականչ>> թերթում:
40 տարի դասավանդում է նույն գյուղի դպրոցում` վայելելով համագյուղացիների սերն ու համակրանքը:Դպրոցը նրա երկրորդ տունն է, տարերքը,սիրով է աշխատում թե փոքրերի և թե ավագ տարիքային խմբերի հետ: Գրում է բանաստեղծություններ, մանկական բանաստեղծություններ, առակներ... Որպես բանաստեղծուհի տպագրվել է «Ձայն հայրենյաց» և «Հայրենականչ» ժողովածուներում։Տպագրել է "Առականի" և "Եղանակներ" , "Փայլող աստղիկներ մանկական գրքերը և այլ գրքեր։ Անդամակցում է Կալիֆորնիայի հայ գրողների միությանը։



ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դրամատուրգ, բանաստեղծ Գուրգեն Երջանիկի Միքայելյանը ծնվել է 05.01.1965 թվականին Օշական գյուղում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։ 1996-2020 թվականներին Գ.Միքայելյանը հեղինակել է «Եղիցի սեր կամ Երգող շատրվաններ», «Հորիզոնից այն կողմ», «Խաղում ենք բոլորս կամ Ներկայացում փլվող թատերաբեմի վրա», «Պոեզիա», «Թատերգություն» գրքերը։ Գ. Միքայելյանի ստեղծագործությունները տպագրվել են պարբերական մամուլում, գրական կայքերում, «Հայ արդի գրողներ», «Գրական անդաստան», « Ոգեզարթոնք», «Ձայն հայրենյաց», «Ժամանակակից դրամատուրգիա» և այլ ժողովալուներում։ Գ. Միքայելյանի պիեսները բեմադրվել են ինչպես Հայաստանում այնպես էլ Հայաստանի տարածքից դուրս։
Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ է։ Տպագրվել Է ԿՀԳՄ ժամանակակից դրամատուրգիա մատենաշարերում։



ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ՖԱՀՐԱԴ ԱՓՈՒՋԱՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վաստակավոր լրագրող Ֆահրադ Արամայիսի Ափուջանյանը ծնվել է 15.08.1950թ.-ին, 1968-72թթ. սովորել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետում, 1978-82թթ.-ին՝ Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում: 1972-73թթ. եղել է Սպիտակի շրջանի Շենավանի ութամյա դպրոցի ուսմասվարը, այնուհետև՝ տնօրենը, 1992-2002թթ.-ին՝ «Սպիտակ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը, 1996-99թթ.-ին՝ «Սպիտակ» հեռուստաընկերության տնօրենը, 1996-99թթ.-ին՝ Սպիտակի քաղաքապետարանի լրատվության, մշակույթի, կրթության և սպորտի բաժնի վարիչը, 2002թ.-ից՝ «Լուսարձակ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:                                Արժանացել է «Վարդան Մամիկոնյան» մեդալի, Վանաձորի «Սանահին» կառավարման ինստիտուտի պատվավոր պրոֆեսորի կոչման: 1978-96թթ. եղել է ժողովրդական պատգամավորների Սպիտակի շրջանային խորհրդի պատգամավոր: Հայաստանի ժուռնալիստների միության վարչության անդամ է:                         Հրատարակված գրքերն են՝ «Արևաշող» 2010թ., «Երանելի երկիր... Սպիտակ» 2013թ., «Սպիտակի շրջանի դպրոցների համառոտ պատմությունը և դպրության նվիրյալները» 2014թ., «Ընծայագիր» 2015թ.: Ամուսնացած է, ունի չորս որդի:




ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Արմենուհի Ծատուրյանը ծնվել է 31.08.1952 թվականին։ Ավարտել է  ԵՊՀ  բանասիրական  ֆակուլտետը, ծավալել է մանկավարժական գործունեություն, աշխատել ՀՊԱՀ  հայոց և ռուսաց լեզուների ամբիոնում, որպես հայոց լեզվի դասախոս։ Զբաղվում  է ստեղծագործական աշխատանքով, մի շարք մասնագիտական և գեղարվեստական գրքերի  հրատարակչական խմբագիր է և առաջաբան-գրախոսությունների հեղինակ։ «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի գեղարվեստական խորհրդի և Կալիֆորնիայի հայ գրողների մության անդամ է։



ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԳԱԳԻԿ ՀԱՌԻՃԵՑԻ
 Գագիկ Մուրադի Անտոնյանը ծնվել է 1955թ. Արթիկի շրջանի Հառիճ գյուղում։ 1962֊1972թթ. սովորել և ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցի լրիվ դասընթացը, որից հետո` 1972֊1973 ուս. տարում սովորել է Երևանի թիվ 1 տեխնիկական ուսումնարանում որպես սառնարան հավաքող փականագործ։ 1974֊1976 թթ. Ծառայել է խորհրդային բանակում։ 1977֊ին ընդունվում և 1982֊ին ավարտում է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի "Մատենագիտություն" բաժիկը։ Կոմկուսի Արթիկի շրջկոմի ուղեգրով, համատեղությամբ, սովորել ու գերազանց առաջադիմությամբ ավարտել է մարքսիզմ֊լենինիզմի համալսարանը, իսկ 1979֊ին ընդունվում է ԽՄԿԿ շարքերը։ Հասարակական կարգով եղել է գյուղի սովխոզի ՀամԼԿԵՄ քարտողարը։
1984֊1988 թթ. որպես ուսուցիչ աշխատել է Արագածի շրջանի գյուղերի դպրոցներում։ Հետագայում` 1990֊ական թթ. Նորից էլի ուսուցիչ Արթիկի շրջանի Սարալանջ գյուղում։
  1980֊1984 և1988֊1992 թվականներին աշխատել է Հառիճի պատմամշակութային թանգարանում որպես գլխավոր ֆոնդապահ։
Այստեղ էլ գրում է իր առաջին պատմագիտական հոդվածները։
 1995 թ. հոգևոր իշխանության Շիրակի թեմի ղեկավարությունը նրան հրավիրում է աշխատանքի որպես Հառիճավանքի կառավարիչ։ Օգտվելով հնարավորությունից նա լուծարված նախկին թանգարանի շենքում, լինում է հիմնադիր Հառիճի երկրորդ թանգարանի, որտեղ ստեղծում է ճարտարապետության ցուցասրահ և երկրորդ ընդարձակ սրահում կազմակերպում է հնագիտության, ազգագրության, դրամական շրջանառությունը Հայաստանում և 1915֊ի ցեղասպանությանը նվիրված ցուցադրություններ։ Այս թանգարանի մասին գրում են Ֆրանսիայում, ԱՄՆ֊ում։
  Գագիկ Հառիճեցին տպագրվել է դեռևս դպրոցական տարիներին "Պիոներ կանչ" մանկապատանեկան թերթում։ Գիտահանրամատչելի, հրապարակախոսական և այլ հոդվածներով տպագրվել է Հայաստանի կենտրոնական ("Սովետական Հայաստան", "Ավանգարդ", "Սովետական դպրոց",  "Կուլտուր֊լուսավորական հանդես"), շրջանային ("Լեռնագործ", "Արագած"), անկախ ("Իրավունք", "Ցայգ") թերթերում ու հանդեսներում։ Հառիճի պատմության լուսաբանմամբ նա հանդես է եկել Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդումներով։
  Հեղինակ է հինգ տպագիր մենագրության։ Գյուղի նշանավոր մարդկանց անուններն է հավերժացնում նրա "Հառիճեցիները" (1998թ.)։  "Հառիճ" գիտապատմական մենագրությունը գյուղի պատմության ամբողջական տեղեկատվություն է` ամփոփ հանրագիտակ բոլոր ժամանակների նրա պատմամշակութային արժեքների մասին։  Հայ ժողովրդի ակունքներին, նրա ծննդաբանական ազգային վարկածին է նվիրված "Ադամից Հայք ու մինչև Վահե" (2010թ.) տոհմաբանական սերնդաբանությունը։ Ամբողջացված է հայ ժողովրդի ծագման աստվածաշնչյան և հայ պատմիչների կողմից հիշատակվող տեղեկությունների հիման վրա։ Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի գործունեությունն է ներկայացնում "Դիմանկար կամ հայոց փրկության հույսի պաշարով" (2002) ձեռնարկը, որը քաղաքապետ գործչին կերպավորում է ժամանակի սոցիալ֊տնտեսական կյանքի յուրովի մեկնաբանությամբ։ "Պատմության գանձեր"֊ը (2017թ.)  անդրադարձ է գյուղի պատմության, նրա պատմամշակութային արժեքների առանձին հարցերի մեկնաբանություններին, ինչպես նաև գյուղի ու վանքի հետ կապված լեգենդներ, ավանդազրույցներ, հիշարժան պատմություններ։ Տեսականորեն այս գիրքը հանդիսանում է "Հառիճ" մենագրության առանձին մանրամասները լրացնող ու ամբողջացնող գործ։
  Գագիկ Հառիճեցին տպագրվել է "Արթիկ" երկհատոր պարբերականի առաջին հատորում։ Բանաստեղծություններով տպագրվել է ԿՀԳՆ ՀՆ կողմից հրատարակված "Հայ արդի գրողներ" համահեղինակային ժողովածուի 2֊րդ և 3֊րդ  (2019թ.), "Գրական անդաստան" 2֊րդ (2020թ.), "Երկիր Նաիրյան" (2021թ.) գրական մատենաշարերում։
  Նա զբաղվել է նաև հայ քարարվեստով։ Նրա քանդակած գեղաճաշակ խաչքարը Բրյուսելում հավերժացնում է 1915֊ի Հայոց մեծ ցեղասպանության զոհերի հիշատակը։
  Նրա մասին գրել են թեթերը։ Ներկայացվել է հեռուստառադիոհաղորդումներով։
  2006 թվականին հաստատվում է Երևանում։  Այսօր էլ ապրում է աշխատանքային և գիտամշակութային կյանքով։
2021 թվականից ԿՀԳՄ անդամ է։




ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Սոֆյա Վազգենի Սարգսյանը ծնվել է Եղեգնաձորում։ Կարմիր դիպլոմով ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը։ Մանկավարժական մասնագիտությանը զուգահեռ ստացել է լրագրողի մասնագիտություն։ Մինչ 1998 թվականը մեկուկես տասնամյակ աշխատել է Եղեգնաձորի դպրոցում, եղել ուսումնական գծով փոխտնօրեն։ Այնուհետև ընտանյոք տեղափոխվել է Արցախ։ Աշխատանքի անցել «Ստեփանակերտ» թերթում, որի գլխավոր խմբագիրն է 2006 թվականից ցայսօր։ Անդամակցում է Արցախի և Հայաստանի գրողների միությանը։ Ստեղծագործական գործունեության ընթացքում հեղինակել է «Մտորումներ» 2006թ., «Ծիծաղափունջ» 2003թ., «Անբասիր մրմունջներ» 2004թ., «Ծաղկի անուն՝ մի բան էլ պակաս» 2006., «Եղե՞լ է, թե՞ չի եղել» 2018թ.. գրքերը։ Առաջիկայում տպագրության է պատրաստվում Սոֆյա Սարգսյանի վեցերորդ գիրքը։ «Նռանէ» մանկապատանեկան թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ է։ Արժանացել է թատրոնի «Գրական վաստակ» պատվո շքանշանին։ 2018 թվականից անդամակցում է Կալիֆորնիայի հայ գրողների միությանը, 2019 թվականից Արցախի ներկայացուցչության ղեկավարն է։ Որպես համահեղինակ տպագրվել է «Հայ արդի գրողներ» եռահատորյակում, «Գրական անդաստան», «Ձայն հայրենյաց» քառահատորյակներում, Հասկեր, Երկիր Նաիրյան և այլ ժողովածուներում։ 2021 թվականին արժանացել է Կալիֆորնիայի հայ գրողների միության Տիր. Գրչության հովանավոր պատվո շքանշանին։ 2021 թվականից անդամակցում է Երգիծաբանների համահայկական միությանը։


ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԳՈՒՐԳԵՆ ԲԱԼԱՅԱՆ
Բանաստեղծ, լրագրող, ծաղրանկարիչ Գուրգեն Գևորգի Բալայանը (Գուրգեն Լոռեցի) ծնվել է 15.05.1950թ Կիանեթի գյուղում (Բոլնիս, Խաչենի շրևան) ՎԽՍՀ։
Վաղ պատանեկան տարիներին հանդես է եկել, որպես երաժիշտ, տարբեր ազգագրական խմբերում։ 1984 թվականին ավարտել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի պոեզիայի բաժինը։ 1977-1977թթ աշխատել է Պոլիգրաֆ կոմբինատում, որպես նկարիչ, 1977-1981թթ աշխատել է Սովետական գրող հրատարակչությունում, որպես խմբագիր։ Եղել է «Հայասհանի բնություն» հադեսի գեղխմբագիրը, 1990-1991թթ «Համշեն» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1995-1998 թթ եղել է Հանրային հեռուստաընկերության «Երգիծանք և հումոր» ծրագրի խմբագիրը։ 1981 թվականից «Ոզնի» երգիծաթերթի խմբագիրը և ծաղրանկարիչը։
1981 թվականից տպագրվել է տարբեր ժողովածուներում։ Տպագրվել և տպագրվում է նաև ԿՀԳՄ մատենաշարերում։
Նկարչական գործունեության ընթացքում արել է ժամանակի խոշոր մտավոիականների ծաղրանկարները (Մարտիրոս Սարյան և ուրիշեր)։
ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ է (1989 թ)։ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ է, Հայաստանի գրողների միության անդամ է, Երգիծաբանների համահայկական միության անդամ է, Կալիֆորնիայի հայ գրողների միության անդամ է։
ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԻՐԻՆԱ ԱՐԱՄՅԱՆ
Իրինա Արամյանը ծնվել 16.11.1962թ Լենինական քաղաքում (ՀԽՍՀ)։ 1979 թ-ին ավարտել Է Մ.Նալբանդյանի անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը։ Դիմել Է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ։ Երկու քննություն բարձր գնահատականներով հանձնելուց հետո, ընտանեկան խնդիրների պատճառով չի շարունակել։ Նույն թվականին ամուսնացել է երգիչ Մեխակ Արամյանի հետ և տեղափոխվել ք. Կիրովական։ Ունի երկու զավակ (Որդին` Արտակ Արամյանը, ՀՀ գուսանների միության անդամ է, գուսան), և երկու թոռ։ Ստացել է միջին մասնագիտական` հաշվապահական կրթություն։
    Իրինա Արամյանի առաջին ` «Անցնող օրվա հետ» գիրքը լույս է տեսել 2017 թվականին, երկրորդ ` «Լռությունից հետո» գիրքը` 2020 թվականին։ Տպագրվել է «Դուդուկն է երգում Գյումրիում», «Շիրակ աշխարհ», «Գարունը սիրուց է ծնվել», «Սիրով ու նվիրումով», «Գրական մեղեդիներ Թ», «Հայրենյաց կանչեր» , «Գրական անդաստան» երրորդ, չորրորդ հատորներում, «Ձայն հայրենյաց», երրորդ, չորրորդ հատորներում, «Հայրենականչ», «Տարագիր» , «Հասկեր» առաջին, երկրորդ հատորներում, «Վերածնունդ» ժողովածուի երեք հատորներում, «Երկիր նաիրյան 1» համահեղինակային գրքերում։ ԿՀԳՄ անդամ է 2020 թ-ից։ 2021 թ-ին, ՏԻՐ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում իրականացված «Հայ գիր» գրական մրցույթին արժանացել է «Տարվա լավագույն բանաստեղծուհի» կոչման և արձանիկ - մրցանակին։ ՀՀ "Արվեստագետ" կրթամշակութային Հկ-ի կողմից արժանացել է շնորհակալագիր, ԿՀԳՄ հայաստանյաց ներկայացուցչության կողմից ստացել է շնորհակալագիր, Հաղթանակ ազատամարտիկների բանակի հրամանատար,Գեներալ մայոր Ա.Ամիրխանյանի կողմից արժանացել է պատվոգրի։
ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ՄԽԻԹԱՐ ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ (Մուշեղ Մովսեսի Մխիթարյան)
Բեմադրիչ, դրամատուրգ և արձակագիր Մխիթար Մոս-Մուշեղյանը (Մուշեղ Մովսեսի Մխիթարյան) վաղ պատանեկան տարիներից տարվելով թատերարվեստով կազմավորել է «Մխիթար Մոս-Մուշեղյան» սիրողական թատերախումբը, հետագայում հիմնադրել է Երևանի «Յանուս» արտիստական թատրոնը։ 2014-2015 թթ եղել է նույն թատրոնի տնօրենը։
Տարբեր տարիներին եղել է «ԲԵՄ» միավորման գլխավոր ռեժիսորը, «ԲԵՄ» միավորման «Ունիվերսալ երիտասարդական» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, «Փարոս» իմպրովիզացիոն թատրոնի գեղարվեստական ղեկավարը, Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի բազային ստուդիայի դասախոս, «Մոս» մանկապատանեկան թատրոն-ստուդիայի և «Սթար» թատերախմբերի ղեկավարը։ Ռեժիսորական գործունեության ընթացքում բեմադրել է երեք տասնյակից ավելի ներկայացումներ։ Խաղացել է շուրջ չորս տասնյակ մեծ ու փոքր դերեր։ Որպես դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր տպագրվել է շուրջ երեք տասնյակ համահեղինակային ժողովածուներում։ Դրամատուրգիական փորձեր է սկսել անել վաղ պատանեկան տարիքից։ Գրում է դրամաներ, պատմահայրենասիրական դրամաներ, ժամանակակից կյանքի խնդիրներին վերաբերող պիեսներ։ Ազգային մշակույթի հիմնախնդիրների վերաբերյալ բազմաթիվ հոդվածների հեղինակ է։ 2020-2021 թթ Մոս-Մուշեղյանի առաջարկով, ապա նաև խմբագրությամբ լույս է տեսել Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» քառահատոր մատենաշարը և «Դրամատուրգիական երկերի ընտրանի» ժողովածուների շարքի առաջին հատորյակը։ Մոս-Մուշեղյանի խմբագրությամբ լույս են տեսել նշանավոր դրամատուրգներ Ռուբեն Մարուխյանի «Պիեսներ» և Գևորգ Սարգսյանի «Բեմի մարդիկ», « Ընտանեկան պատերազմներ», «Երիտասարդ կանանց կյանքից», ՀՀ վաստակավոր արտիստուհի, դրամատուրգ Բյուրեղիկ Մնեյանի «Պիեսներ մանուկների համար» պիեսների ժողովածուները, բանաստեղծուհի, Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ Աիդա Պողոսյանի և այլ գրողների գրքեր։ 2020 թվականին Կալիֆորնիայի հայ գրողների միության կողմից պարգևատրվել է շնորհակալագրով` հայրենիքում և սփյուռքում գրականության մեջ ներդրած ավանդի համար, իսկ 2021 թվականին «Տիր. Գրչության հովանավոր» և «Երախտագիտություն» պատվո շքանշաններով։ Ազգային մշակույթի պահպանման համար «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Սայաթ Նովա» մեդալով, այլ մշակութային և ռազմահայրենասիրական կազմակերպությունների շնորհակալագրերով և պատվոգրերով։
Կալիֆորնիայի հայ գրողների միության (2017թ) և Երգիծաբանների համահայկական միության (2021թ) անդամ է։
Հրատարակած երկերն են` «Երբ Անցյալն է աղաղակում», «Խնամախոս», «Բաղրամյան», «Կալոդեն. Արյունոտ շուշաններ», «Ապրումներ»։
Ունի մեկ դուստր...
ԿՀԳՄ ԱՆԴԱՄ ԷԼԻՆԱ ՄԻՐ
Լեոնորա Միրիջանյանը, ծնվել է Երևանում: Հանդես է գալիս ` Էլինա Միր գրական անվամբ։
Գրել սկսել է դեռ դպրոցական տարիքից: 90 -ականներին Հայրենիքում աշխատել է նաև որպես լրագրող «Զրուցակից» գրական թերթում և «Հայաստան» պարբերականում, բազմաթիվ քննադատական նյութերի հեղինակ է:
Նրա հոդվածները գնահատվում և ընդունվում էին շատ ընթերցողների կողմից, քանի որ արտացոլում էին հայրենիքի դժվարությունները այդ տարիներին:
Մոտ 20 տարի է Էլինան ընտանիքի հետ բնակվում է Լոս Անջելեսում: Մինչև արտագաղթելը, նա հանդես է եկել նաև իր հեղինակային գրքերով` «Երբ Փակվում են Բոլոր Դռները», այնուհետև «Թևաթափ»: Հեղինակի փոքր էսեներն ու պատմվածքները պարունակում են հույսի և դրական մտորումների ուղերձ: Ապրելով օվկիանոսից այն կողմում, նա չի դադարում սիրել և մտածել իր հայրենիքի ապագայի մասին:
Վերջերս յույս է տեսել նրա հեղինակած «Խոկանց շտեմարան» և «Անտառի գիրքը» մանկական բանաստեղծությունների պատկերազարդ գիրքը, անգլերեն տարբերակներով:
Տպագրվել է ԿՀԳՄ է «Տարագիր», «Վերածնունդ» , «Հասկեր» և Երկիր Նաիրյան ժողովածուներում: Տպագրվել է «Արահետ» ակումբի ալմանախներում, ստացել մրցանակներ։
Էլինան նաև աբստրակտ նկարիչ է, ստեղծել է մոզաիկ և գունավոր ապակիներով արված յուրահատուկ աշխատանքներ: Վերացական արվեստը և խառը մեդիան ամբողջությամբ գրավել են նրան: Որպես փորձարար նկարիչ՝ Էլինան ստեղծում է յուրահատուկ արվեստ խառը մեդիայի միջոցով: Նրա արվեստի վաճառքից ստացված հասույթի մի մասը տրամադրվում է բարեգործական նպատակներին:
Իր նկարչական և մոզաիկ գործերով Էլինան պարբերաբար մասնակցում է Լոս Անջելեսում կազմակերպվող անհատական և խմբակային զուցահանդեսներին, ստանում է դրական արձագանքներ այցելուների կողմից: Նա սիրում է կրկնել` եթե ես չեմ ստեղծագործում, ապա չեմ ապրում: Հայապահպանության գործին նպաստելու համար պարգևատրվել է ՀԱԲ հրամանատար, գեներալ-մայոր Ա. Ամիրխանյանի կողմից։

ԿՀԳՄ ՀՆ - Պարգևներ

«Տիր. գրչության հովանավոր» պատվո շքանշանը Կալիֆորնիայի հայ գրողների միության առաջին աստիճանի շքանշանն է, որը շնորհվում է ժամանակակից գրի ու գրականության, գրատպության, հայրենիք-սփյուռք գրական կապի ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար։
«Տիր. Գրչության հովանավոր» շքանշանը շնորհվում է կարմիր պատյանով հավաստագրով, համարակալմամբ։ Տիր պատվո շքանշանը շնորհվում է Տիր ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում, որը իրականացվում է պոեզիայի օրվան ընդառաջ։

___________________________________________

«Երախտագիտություն» պատվո շքանշանը շնորհվում է Կալիֆորնիայի հայ գրողների միության կողմից, միության գործունեությանը օժանդակելու, գործունեությանը ակտիվորեն մասնակցելու, հայրենիք-սփյուռք գրական կապի ամրապնդման գործին նպաստելու համար։
«Երախտագիտություն» շքանշանը շնորհվում է կապույտ պատյանով հավաստագրով, համարակալմամբ։



____________________________________________

«Հայ գիր» ամենամյա մրցանակաբաշխությունը իրականացվում է Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյաց ներկայացուցչության կողմից, գրականության չորս` Արձակ, պոեզիա, մանկագրություն և դրամատուրգիա անվանակարգերում։ Մրցանակաբաշխության շրջանակներում կազմավորվում է մրցատյան (ժյուրի), որը որոշում է «Տարվա լավագույն արձակագիր», «Տարվա լավագույն բանաստեղծ (ուհի)», «Տարվա լավագույն մանկագիր», «Տարվա լավագույն դրամատուրգ» անվանակարգերում հաղթող գործերը և հեղինակներին։ Մրցույթի հաղթողներին տրվում է «Օպսիդիանե գիրք» մրցանակը։ Մրցանակը շնորհվում է Հայաստանյաց ներկայացուցչության կողմից։



____________________________________________
«Տիր. Գրչության հովանավոր» և «Երախտագիտություն» շքանշանները շնորհվում են ԿՀԳՄ նախագահության կողմից, ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ Հայաստանյաց ներկայացուցչության ղեկավարի միջնորդության հիման վրա։

«ՏԻՐ. ԳՐՉՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ» ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐՆԵՐ (2021 թվական)

ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿՀԳՄ պատվավոր անդամ, ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի խորհրդական, ԿՀԳՄ մի շարք ժողովածուների կազմող և խմբագիր, դրամատուրգ, արձակագիր (Հավաստագիր N1)
ԲՅՈՒՐԵՂԻԿ ՄՆԵՅԱՆ, ԿՀԳՄ պատվավոր անդամ, ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի խորհրդական,  ՀՀ վաստակավոր արտիստուհի, արձակագիր, դրամատուրգ (Հավաստագիր N2)
ՄԱՐԻՆԵ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, ԿՀԳՄ պատվավոր անդամ, 2019-2021թթ ԿՀԳՄ ՀՆ ղեկավար (Հավաստագիր N3)
ՄԽԻԹԱՐ ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ, ԿՀԳՄ անդամ, ԿՀԳՄ «Ժամանակակից դրամատուրգիա» մատենաշարի կազմող և խմբագիր (Հավաստագիր N 4)
ԼԱՎՐԵՆՏԻ ՄԻՐԶՈՅԱՆ, ԿՀԳՄ անդամ, ակադեմիկոս, «Տավուշ» հայրենակցական միության նախագահ (Հավաստագիր N 5)
ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿՀԳՄ անդամ, ԿՀԳՄ Արցախի ներկայացուցչության ղեկավար, արձակագիր (Հավաստագիր N 6)


Հայ Գիր 2021 մրցույթի դափնեկիրներ`

Իրինա Արամյան-Լավագույն բանաստեղծուհի
Գուրգեն Միքայելյան - Լավագույն դրամատուրգ
Լարիսա Պետրոսյան - Լավագույն արձակագիր
Գոհար Ապիտոնյան - Լավագույն մանկագիր


Ձախից աջ կանգնած են` Հայ գիր մրցույթի հաղթողներ` Իրինա Արամյան, Գոհար Ապիտոնյան, Լարիսա Պետրոսյան, Գուրգեն Միքայելյան։ Կենտրոնում ԿՀԳՄ ՀՆ ղեկավար, միության պատվավոր անդամ Մարինե Իսրայելյան Մոս-Մուշեղյան

Մարտ 2021 թ.


ԿՀԳՄ ՀՆ Լրատվություն

Կալիֆորնիայի հայ գրողների միությունը տպագրության է պատրաստում Միության պատվավոր անդամ, ՀՀ վաստակավոր արտիստուհի, Գավառի Լևոն Քալանթարի անվան թատրոնի դերասանուհի Բյուրեղիկ Մնեյանի «Մանկական պիեսներ» ժողովածուն։

ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գարուշ Հարյանց
Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ (մարտ 2018թ)

Աիդա (Վերդի) Պողոսյան
Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ (2018թ)

Մարինե Իսրայելյան
Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյաց ներկայացուցչության (հիմնադիր) առաջին ղեկավար (2019-2021թթ)

Ավետիք Սարգսյան
Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյաց ներկայացուցչության գործող ղեկավար (2021թ)

Սոֆյա Սարգսյան
Կալիֆորնիայի հայ գրողների միության Արցախի ներկայացուցչության ղեկավար

Նարեկ Մարտիրոսյան
Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյաց ներկայացուցչության հատուկ հարցերով հանձնակատար

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ

Գեվորգ Արտաշեսի Սարգսյան
Բյուրեղիկ Սաղաթելի Մնեյան
Հրանտ Հովհաննեսի Ղազարյան (Հորիզոն)
Մարինե Անդրեասի Իսրայելյան
Ռուբեն Արամի Մարուխյան
Մուշեղ Մովսեսի Մխիթարյան
Վարդուհի Մաֆյան
Լավրենտի Աշոտի Միրզոյան
Սոֆյա Սարգսյան

ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐ

Իրինա Ադամյան
Արգամ Ափրիկյան (Տուֆեցի)
Գրիգոր Շահմուրադյան (Բանանց)
Լեոնորա Միրիջանյան (Էլինա Միր)
Գոհար Ապիտոնյան
Գոհար Մարգարյան
Գոռ Պողոսյան (ԳուՍուՊ)
Լուսիկ Մնացականյան
Ֆահրադ Ափուջանյան
Անդրանիկ Նաջարյան
Ալվինա Փաշինյան
Լարիսա Պետրոսյան
Արմենուհի Ծատուրյան
Գուրգեն Միքայելյան
Օվսաննա Մալխասյան
Դավիթ Խաչատրյան
Գայանե Աղաքարյան
Աֆտանդիլ Վարտիկյան (Նժդեհ Ձավախքցի)
Լյուդմիլա Ներսիսյան Շելլունց
Կարո Առաքելյան
Բորիկ Բաղդասարյան
Նունե Սահակյան
Արմանուշ Գրիգորյան
Ռոզա Վարդանյան
Գրետա Հովսեփյան
Լիլիթ Արզումանյան
Նանար Պողոսյան
Իվան Անտոնյան
Գուրգեն Բալայան

ԿՀԳՄ անդամության կարգին ծանոթանալու համար սեղմեք ↪ ԱՅՍՏԵՂ ↩



Գործունեություն 2021

Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գրական բաժնին նվիրաբերվեց ԿՀԳՄ Մխիթար Մոս-Մուշեղյանի խմբագրությամբ հրատարակվող Ժամանակակից դրամատուրգիա գրքերը
Նկարում Սունդուկյանի անվան թատրոնի գրական բաժնի վարիչ Վալերի Թումասյան



ԿՀԳՄ ՀՆ ղեկավարության միջնորդության հանաձայն ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գրական բաժնի վարիչ, անվանի դրամատուրգ Սամվել Խալաթյանին շնորհվեց ԿՀԳՄ Երախտագիտություն պատվո շքանշան։

Շքանշանը ԿՀԳՄ հանձնարարականով Խալաթյանին շնորհեց ԿՀԳՄ անդամ Իրինա Արամյանը։


ԿՀԳՄ անդամ մի շարք գրողներ Հասկեր, Վերածնունդ և Ժամանակակից դրամատուրգիա գրքերի շնորհանդեսին։




ԿՀԳՄ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ



ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գարուշ Հարյանց Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ (մարտ 2018թ) Աիդա (Վերդի) Պողոսյան Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ (...