ԿՀԳՄ հարգելի անդամներ,
Առաջիկայում նախատեսվում է լայնամաշտաբ միջոցառում։ Միջոցառման շրջանակում միությանը անդամակցող, բայց դեռևս անդամատոմս չստացած մեր գրչընկերները կստանան իրենց ԿՀԳՄ անդամատոմսերը։
Կպատրաստվեն և առաջին անգամ «Երախտագիտություն» մեդալին զուգահեռ կշնորհվեն «Մշակույթի երախտավոր» և «Հայրենի մշակույթի դեսպան» պատվո շքանշանները (մեդալները)։ Ընդ որում «Մշակույթի երախտավոր» և «Հայրենի մշակույթի դեսպան» շքանշանները կարող են շնորհվել նաև հետմահու։
Կիրականացվի գրական մրցույթ` արձակ և պոեզիա ժանրերի համար, որում հաղթողները կստանան խրախուսական մրցանակներ։
Պաշտոնապես կիրականացվի ԿՀԳՄ ՀՆ գրասենյակի բացումը։
Միջոցառման կազմակերպման և պատշաճ իրականացման կապակցությամբ միությունը ակընկալում է միության յուրաքանչյուր անդամի մասնակցությունը։
Սա գաղափարական առաքելություն է, որին բոլորը պետք է մասնակցեն հնարավորության առավելագույն չափով։ Միասին գրավենք նորանոր բարձրունքներ։
ԿՀԳՄ ՀՆ ղեկավար
Ա. Սարգսյան
Комментариев нет:
Отправить комментарий