Страницы

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ


ԿՀԳՄ և «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ բարեկամության և համագործակցության  շրջանակում, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի միջնորդության համաձայն, Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ ԿՀԳՄ մի շարք անդամներ պարգևատրվում են «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ մեդալներով, ինչպես նաև ԿՀԳՄ մեդալներով։ Պարգևատրվողների և պարգևների ցանկը ստորև`

Գրիգոր Շահմուրադյան (Գրիգոր Բանանց) - «Սայաթ-Նովա» մեդալ,

Բյուրեղիկ Մնեյան - «Սոսե Մայրիկ» մեդալ,

Սոֆյա Սարգսյան – «Սոսե Մայրիկ» մեդալ,

Ավտանդիլ Վարտիկյան (Նժդեհ Ջավախքցի) – «Մոնթե Մելքոնյան» մեդալ,

Գուրգեն Միքայելյան – «Գրականության մշակ» մեդալ

Իրինա Արամյան - «Գրականության մշակ» մեդալ

ԿՀԳՄ անդամ Գագիկ Անտոնյանին (Գագիկ Հառիճեցի) շնորհվել է շնորհակալագիր` «Հայրենիքին անմնացորդ նվիրման համար»

Ջերմորեն շնորհավորում ենք պարգևատրված մեր բոլոր գրչընկերներին։

ԿՀԳՄ ՀՆ



ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ, բանաստեղծ Գոռ Պողոսյանը։ ԿՀԳՄ ՀՆ ղեկավարության անունից ջերմորեն շնորհավորում ենք, մաղթելով ամենայն բարին։

ԿՀԳՄ ՀՆ

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Ժամանակակից գրականության հանրահռչակման գործում ներդրած  ավանդի համար, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի որոշմամբ, ԿՀԳՄ անդամ, ԵՀՄ փոխնախագահ Գուրգեն Բալայանը (Գուրգեն Լոռեցի) պարգևատրվում է "Գրականության մշակ" մեդալով։
ԿՀԳՄ ՀՆ անունից ջերմորեն շնորհավորում ենք սիրված գրողին, մաղթելով նորանոր ստեղծագործական նվաճումներ։

ԿՀԳՄ ՀՆ

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Ժամանակակից գրականության հանրահռչակման գործում ներդրած  ավանդի համար, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի որոշմամբ, ԿՀԳՄ անդամ Արգամ Ափրիկյանը պարգևատրվում է "Գրականության մշակ" մեդալով։
ԿՀԳՄ ՀՆ անունից ջերմորեն շնորհավորում ենք սիրված բանաստեղծին, մաղթելով նորանոր ստեղծագործական նվաճումներ։

ԿՀԳՄ ՀՆ

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ

Ժամանակակից գրականության հանրահռչակման գործում ներդրած  ավանդի համար, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի որոշմամբ, ԿՀԳՄ անդամ Գրիգոր Բանանցը (Գրիգոր Շահմուրադյան) պարգևատրվում է "Գրականության մշակ" մեդալով։
ԿՀԳՄ ՀՆ անունից ջերմորեն շնորհավորում ենք սիրված բանաստեղծին, մաղթելով նորանոր ստեղծագործական նվաճումներ։

ԿՀԳՄ ՀՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԿՀԳՄ ՀՆ գրասենյակի հերթապահ ղեկավարն էր Միության անդամ Գագիկ Հառիճեցին։ Գրասենյակում էր նաև Միության անդամ, Երգիծաբանների համահայկական միության փոխնախագահ Գուրգեն Բալայանը։ Գ. Հառիճեցին «Գրադարանների համալրում» ծրագրի շրջանակում, ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի որոշման համաձայն, Գ. Բալայանի միջոցով գրքեր նվիրաբերեց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին։
Գ. Բալայանը այցելելով գրադարան, գրքերը հանձնեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին։
Ստորև նվիրաբերված գրքերի ցանկը`

Մխիթար Մոս-Մուշեղյան-Ճեղքելով դարը
Բյուրեղիկ Մնեյան-Պիեսներ մանուկների համար
Դրամատուրգիական երկերի ընտրանի (հատոր առաջին)
Երկիր նաիրյան (Հատոր առաջին)
Արգամ Ափրիկյան – Հոգու պարտք
Ռուբեն Մարուխյան – Պիեսներ
Յուրաքանչյուր գրքից գրադարանին հանձնվեց երկուական օրինակ։

ԿՀԳՄ ՀՆ
ձախից աջ` Գագիկ Հառիճեցի և Գուրգեն Բալայան

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Սիրով տեղեկացնում ենք, որ լույս է տեսել ԿՀԳՄ անդամ, բանաստեղծուհի Գոհար Ապիտոնյանի «Երազատաղ գարուն» գիրքը։
Շնորհավորում ենք մեր սիրելի գրչընկերոջը, մաղթելով նորանոր ձեռքբերումներ։

ԿՀԳՄ ՀՆ

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Սիրով տեղեկացնում ենք, որ ԿՀԳՄ անդամ, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի խմբագրությամբ լույս է տեսել Միության «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի երկրորդ հատորը։
Գրքում տեղ են գտել` Գևորգ Սարգսյանի «Հոգեդարձը», Բյուրեղիկ Մնեյանի «Հիսուսի ծնունդը», Գարիկ Ղազարյանի «Ինտելիգենտի տառապանքները», Զեմֆիրա Մկրտչյանի «Սիրո առագաստ» և Հովհաննես Հելվաջյանի «Վրեժ պատվի համար» պիեսները։
Սիրով շնորհավորում ենք խմբագրակազմին և գրքում ներկայացված գրողներին։

ԿՀԳՄ ՀՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ, անվանի դրամատուրգ, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի գրական բաժնի վարիչ Սամվել Խալաթյանը։
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարության անունից ջերմորեն շնորհավորում ենք սիրված մտավորականին, մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական հաջողություններ։

ԿՀԳՄ ՀՆ

ԿՀԳՄ ՀՆ 2022 թվականի առաջին եռամսյակի աշխատանքային ծրագիր

Սիրելի բարեկամներ

ԿՀԳՄ ՀՆ ղեկավարությունը հայտնում է, որ 2022 թվականի առաջին եռամսյակի ծրագրի համապատասխան, մինչ հունվարի 15-ը լույս կտեսնի «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի երկրորդ հատորը։
Մինչ հունվարի 30-ը լույս կտեսնի «Երկիր Նաիրյան» ժողովածուի երկրորդ հատորը։
Հունվար ամսին, Երգիծաբանների համահայկական միության հետ համագործակցությամբ կմեկնարկեն` ժամանակակից գրականության «Ծաղկունք» համահեղինակային եռահատոր մատենաշարի աշխատանքները։ 
Փետրվար ամսին կմեկնարկի «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի երրորդ հատորի աշխատանքները։
Մարտ ամսին` գրողների միջազգային օրվան ընդառաջ տեղի կունենա ԿՀԳՄ «Տիր» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում միության մի շարք անդամներ կպարգևատրվեն` «Տիր. Գրչության հովանավոր» և «Երախտագիտություն» պատվո շքանշաններով։
«Տիր» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում տեղի կունենա «Հայ գիր» ամենամյա գրական մրցույթը` պոեզիայի, արձակի, մանկագրության և դրամատուրգիայի անվանակարգերում։ 
Այլ մանրամասների մասին կհաղորդվի լրացուցիչ։

ԿՀԳՄ ՀՆ լրատվություն

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ, դրամատուրգ, արձակագիր Գուրգեն Միքայելյանը։ ԿՀԳՄ ՀՆ ղեկավարության անունից շնորհավորում ենք սիրված դրամատուրգին, մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական հաջողություններ։

ԿՀԳՄ ՀՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ Զեմֆիրա Սարգսյանը։
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարությունը շնորհավորում է սիրելի գրչընկերոջը, մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական հաջողություններ։

ԿՀԳՄ ՀՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գարուշ Հարյանց Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ (մարտ 2018թ) Աիդա (Վերդի) Պողոսյան Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ (...