Այսօր ԿՀԳՄ ՀՆ գրասենյակի հերթապահ ղեկավարն էր Միության անդամ Գագիկ Հառիճեցին։ Գրասենյակում էր նաև Միության անդամ, Երգիծաբանների համահայկական միության փոխնախագահ Գուրգեն Բալայանը։ Գ. Հառիճեցին «Գրադարանների համալրում» ծրագրի շրջանակում, ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի որոշման համաձայն, Գ. Բալայանի միջոցով գրքեր նվիրաբերեց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին։
Գ. Բալայանը այցելելով գրադարան, գրքերը հանձնեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին։
Ստորև նվիրաբերված գրքերի ցանկը`
• Մխիթար Մոս-Մուշեղյան-Ճեղքելով դարը
• Բյուրեղիկ Մնեյան-Պիեսներ մանուկների համար
• Դրամատուրգիական երկերի ընտրանի (հատոր առաջին)
• Երկիր նաիրյան (Հատոր առաջին)
• Արգամ Ափրիկյան – Հոգու պարտք
• Ռուբեն Մարուխյան – Պիեսներ
Յուրաքանչյուր գրքից գրադարանին հանձնվեց երկուական օրինակ։
ԿՀԳՄ ՀՆ
Комментариев нет:
Отправить комментарий