«Տիր. գրչության հովանավոր» պատվո շքանշանը Կալիֆորնիայի հայ գրողների միության առաջին աստիճանի շքանշանն է, որը շնորհվում է ժամանակակից գրի ու գրականության, գրատպության, հայրենիք-սփյուռք գրական կապի ամրապնդման գործում նշանակալի ավանդի համար։
«Տիր. Գրչության հովանավոր» շքանշանը շնորհվում է կարմիր պատյանով հավաստագրով, համարակալմամբ։ Տիր պատվո շքանշանը շնորհվում է Տիր ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում, որը իրականացվում է պոեզիայի օրվան ընդառաջ։
___________________________________________
«Երախտագիտություն» պատվո շքանշանը շնորհվում է Կալիֆորնիայի հայ գրողների միության կողմից, միության գործունեությանը օժանդակելու, գործունեությանը ակտիվորեն մասնակցելու, հայրենիք-սփյուռք գրական կապի ամրապնդման գործին նպաստելու համար։
«Երախտագիտություն» շքանշանը շնորհվում է կապույտ պատյանով հավաստագրով, համարակալմամբ։
____________________________________________
«Հայ գիր» ամենամյա մրցանակաբաշխությունը իրականացվում է Կալիֆորնիայի հայ գրողների միության հայաստանյաց ներկայացուցչության կողմից, գրականության չորս` Արձակ, պոեզիա, մանկագրություն և դրամատուրգիա անվանակարգերում։ Մրցանակաբաշխության շրջանակներում կազմավորվում է մրցատյան (ժյուրի), որը որոշում է «Տարվա լավագույն արձակագիր», «Տարվա լավագույն բանաստեղծ (ուհի)», «Տարվա լավագույն մանկագիր», «Տարվա լավագույն դրամատուրգ» անվանակարգերում հաղթող գործերը և հեղինակներին։ Մրցույթի հաղթողներին տրվում է «Օպսիդիանե գիրք» մրցանակը։ Մրցանակը շնորհվում է Հայաստանյաց ներկայացուցչության կողմից։
____________________________________________
«Տիր. Գրչության հովանավոր» և «Երախտագիտություն» շքանշանները շնորհվում են ԿՀԳՄ նախագահության կողմից, ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ Հայաստանյաց ներկայացուցչության ղեկավարի միջնորդության հիման վրա։
«ՏԻՐ. ԳՐՉՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ» ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐՆԵՐ (2021 թվական)
ԳԵՎՈՐԳ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿՀԳՄ պատվավոր անդամ, ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի խորհրդական, ԿՀԳՄ մի շարք ժողովածուների կազմող և խմբագիր, դրամատուրգ, արձակագիր (Հավաստագիր N1)
ԲՅՈՒՐԵՂԻԿ ՄՆԵՅԱՆ, ԿՀԳՄ պատվավոր անդամ, ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի խորհրդական, ՀՀ վաստակավոր արտիստուհի, արձակագիր, դրամատուրգ (Հավաստագիր N2)
ՄԱՐԻՆԵ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, ԿՀԳՄ պատվավոր անդամ, 2019-2021թթ ԿՀԳՄ ՀՆ ղեկավար (Հավաստագիր N3)
ՄԽԻԹԱՐ ՄՈՍ-ՄՈՒՇԵՂՅԱՆ, ԿՀԳՄ անդամ, ԿՀԳՄ «Ժամանակակից դրամատուրգիա» մատենաշարի կազմող և խմբագիր (Հավաստագիր N 4)
ԼԱՎՐԵՆՏԻ ՄԻՐԶՈՅԱՆ, ԿՀԳՄ անդամ, ակադեմիկոս, «Տավուշ» հայրենակցական միության նախագահ (Հավաստագիր N 5)
ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ, ԿՀԳՄ անդամ, ԿՀԳՄ Արցախի ներկայացուցչության ղեկավար, արձակագիր (Հավաստագիր N 6)
Հայ Գիր 2021 մրցույթի դափնեկիրներ`
Իրինա Արամյան-Լավագույն բանաստեղծուհի
Գուրգեն Միքայելյան - Լավագույն դրամատուրգ
Լարիսա Պետրոսյան - Լավագույն արձակագիր
Գոհար Ապիտոնյան - Լավագույն մանկագիր
Ձախից աջ կանգնած են` Հայ գիր մրցույթի հաղթողներ` Իրինա Արամյան, Գոհար Ապիտոնյան, Լարիսա Պետրոսյան, Գուրգեն Միքայելյան։ Կենտրոնում ԿՀԳՄ ՀՆ ղեկավար, միության պատվավոր անդամ Մարինե Իսրայելյան Մոս-Մուշեղյան
Մարտ 2021 թ.





Комментариев нет:
Отправить комментарий