Страницы

ԿՀԳՄ "Տիր" ամենամյա մրցանակաբաշխություն 2022

Տեղի ունեցավ «Տիր» ամենամյա մրցանակաբաշխությունը և ամփոփվեց «Հայ գիր» գրական մրցույթը։
Հավաքույթին ներկա էին գրողներ` Գևորգ Սարգսյանը, Իրինա Արամյանը, Լյուդմիլա Շելլունցը, Արգամ Ափրիկյանը, Նունե Սահակյանը, գուսան` Արտակ Արամյանը, Նելլի Ղարիբյանը, Արաքս Ալոյանը, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ավետիք Սարգսյանը, ՄԳՄ նախագահ Գուրգեն Բալայանը և ՄԳՄ փոխնախագահ, ԿՀԳՄ հանձնակատար Նարեկ Մարտիրոսյանը։
Ներկաները մեկ րոպե լռությամբ ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերին։
Այնուհետև ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի նախաձեռնությամբ միության գրասենյակում տեղադրվեց «Մեր մեծերը» շարքի առաջին` Գևորգ Սարգսյանի լուսանկարը, Գևորգ Սարգսյանի մասնակցությամբ։
ԿՀԳՄ ՀՆ «Հայ գիր» ամենամյա մրցույթի շրջանակներում «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ» ճանաչվեց բանաստեղծ Արգամ Ափրիկյանը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ» բանաստեղծուհի Իրինա Արամյան Մկրտչյանը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՆԿԱԳԻՐ  ֊ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ» Գոհար Ապիտոնյանը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՆԿԱԳԻՐ֊ՀԵՔԻԱԹԱԳԻՐ» Լյուդմիլա Շելլունցը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐՁԱԿԱԳԻՐ» Սոֆյա Սարգսյանը, «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴՐԱՄԱՏՈՒՐԳ» Մխիթար Մոս-Մուշեղյանը։
Տիր ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր` «Տիր. Գրչության հովանավոր» պատվո շքանշանը շնորհվեց բանաստեղծ Գրիգոր Բանանցին։
«Երախտագիտություն» շքանշանը` Իրինա Արամյան֊Մկրտչյանին։
Արգամ Ափրիկյանին, Իրինա Արամյան֊Մկրտչյանին, Գոհար Ապիտոնյանին, Լյուդմիլա Շելլունցին, Նունե Սահակյանին և Գուրգեն Բալայանին շնորհվեց  «Գրականության մշակ» շքանշան։
Գուսան Արտակ Արամյանին ՄԳՄ նախագահ Գուրգեն Բալայանի կողմից շնորհվեց պատվոգիր։
Արգամ Ափրիկյանին շնորհվեց «Սողոմոն Թեհլերյան» մեդալ։
Արմենուհի Ծատուրյանին «Սոսե Մայրիկ» մեդալ։
ՄԳՄ անդամություն ստացած և միջոցառմանը մասնակից գրչընկերները ստացան իրենց անդամությունը հավաստող վկայականներ։
Հյուսիսային ամերիկայի գրողների միության հայկական բաժանմունքի ղեկավար Մ. Մխիթարյանի անունից շնորհակալագրեր հանձնվեցին` Գուրգեն Բալայանին, Գուրգեն Միքայելյանին, Արգամ Ափրիկյանին, Գրիգոր Բանանցին, Սոֆյա Սարգսյանին և Բյուրեղիկ Մնեյանին։
Մտքեր փոխանակվեցին միութենական աշխատանքի, գրական համերաշխության կարևորության մասին։

2 комментария:

  1. Սիրով շնորհավորում եմ բոլորիդ՝տրված պարգևների համար և երախտագիտությունս եմ հայտնում Կալիֆորնիայի Հայ գրողների միության Հայաստանյաց ներկայացչությանը՝ «Սոսե Մայրիկ» մեդալով ինձ պարգևատրելու համար։ Շնորհակալ եմ։

    ОтветитьУдалить
  2. Ի սրտե շնորհավորում եմ բոլորին և ցանկանում նորանոր հաջողություններ

    ОтветитьУдалить

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գարուշ Հարյանց Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ (մարտ 2018թ) Աիդա (Վերդի) Պողոսյան Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ (...