Страницы

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

              ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. ԿՀԳՄ ՀՆ «Աջակցություն գրատպությանը» ծրագրի շրջանակներում մեր գրչընկերների կողմից 2021 թվականի համար դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի նոյեմբերի 20֊ը։ 
2. Դիմումները պետք է ուղարկել khgm.hn@mail.ru  էլեկտրոնային հասցեով։
3. Դիմումները կքննարկվեն եռօրյա ժամկետում, որից հետո կսկսվեն  աշխատանքները։ 
4. ԿՀԳՄ «Հասկեր» համահեղինակային ժողովածուի երրորդ` եզրափակիչ հատորը լույս կտեսնի ս/թ նոյեմբերի 20-ին։ Երևանաբնակ մեր գրչընկերները, որոնց ստեղծագործությունները ներկայացված են գրքում, իրենց օրինակները կարող են ստանալ նոյեմբերի 21-ից հետո, այցելելով ԿՀԳՄ ՀՆ գրասենյակ։ Նախապես պայմանավորվելով ԿՀԳՄ ՀՆ գրասենյակի քարտուղարի հետ։ Մարզերում բնակվող մեր գրչընկերներին գրքերը կառաքվեն փոստով։
5. Նոյեմբերի 21֊ից կմեկնարկի ԿՀԳՄ «Երկիր Նաիրյան» ժամանակակից գրականության մատենաշարի երկրորդ հատորի նյութերի հավաքագրումը։  Գլխավոր խմբագիր` ԿՀԳՄ պատվավոր անդամ` Գևորգ Սարգսյան
6. Ս/թ դեկտեմբերի 25֊ին լույս կտեսնի «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի երկրորդ հատորը։
7.     Ամանորին ընդառաջ  մրցանակներ կշնորհվեն 2021 թվականին գրականության ոլորտում և միության գործունեության մեջ ակտիվություն ցուցաբերած գործիչներին։

ԿՀԳՄ ՀՆ հասարակության հետ
 կապերի և լրատվության բաժին

Комментариев нет:

Отправить комментарий

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գարուշ Հարյանց Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ (մարտ 2018թ) Աիդա (Վերդի) Պողոսյան Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ (...