Страницы

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ

Ուրախությամբ տեղեկացնում եմ,   ՀՀ վաստակավոր արտիստ, ԿՀԳՄ պատվավոր անդամ Բյուրեղիկ Մնեյանը, Կանադահայ բանաստեղծ, ԿՀԳՄ անդամ Գրիգոր Բանանցը, Վիրահայ բանաստեղծ, ԿՀԳՄ անդամ Նժդեհ Ջավախքցին, Ամերիկաբնակ բանաստեղծուհի, ԿՀԳՄ անդամ Արաքս Սևանը,Ամերիկաբնակ բանաստեղծուհի, ԿՀԳՄ անդամ  Էլինա Միրիջանյանը, արձակագիր, ԿՀԳՄ անդամ Սոֆյա Սարգսյանը, Ռուսաստանաբնակ գրող, ԿՀԳՄ անդամ Նունե Սահակյանը, ԿՀԳՄ փոխնախագահ Աիդա Պողոսյանը և դրամատուրգ, ԿՀԳՄ անդամ Մխիթար Մոս-Մուշեղյանը իրենց արգասաբեր մշակութային  գործունեության համար Երգիծաբանների համահայկական միության կողմից արժանացել են շնորհակալագրերի։
ԿՀԳՄ անդամ մեր գրչընկերները մշտապես լինելով մտավորականի իրենց դիրքերում, խոսելով ժամանակի հետ, ժամանակի մասին, օտարության մեջ տարածելով հայ գիրը, պահպանելով կապը հայրենիքի հետ մնում են գործընկեր մշակութային կառույցների և մեր ուշադրության կենտրոնում։ 
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարությունը սիրով  շնորհավորում է պարգևատրված արվեստագետներին, մաղթելեվ նորանոր նվաճումներ ի նպաստ հայոց գրական անդաստանի։

ԿՀԳՄ ՀՆ
26.11.2021թ.


Комментариев нет:

Отправить комментарий

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գարուշ Հարյանց Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ (մարտ 2018թ) Աիդա (Վերդի) Պողոսյան Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ (...