Страницы

ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁ

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գրական համայնք,

Այսօր այն օրն է, երբ մենք, բոլորս վերաարժեվորում ենք անցած օրերը, ամիսները, տարին, հիշում կորուստները, ձեռքբերումները, լցվում ենք հույսով, որպեսզի դրական լիցքերով մուտք գործենք 2022 թվական։
2021 թվականը ծանր տարի էր, լի էր ցավով ու հարվածներով, բայց կային նաև ձեռքբերումներ։ Ինչպես նախորդ տարիներին, 2021 թվականին էլ մենք կարողացել ենք կյանքի հարահոս ընթացքի ժամանակ մի բան թողնել և առաջ գնալ։ 
2022 թվականին մենք պետք է առավել ջանադրաբար աշխատենք, հանուն գրական անդաստանի և գալիք սերունդների։ Վստահ եմ, միասին մենք կարող ենք ամեն ինչ։
Մաղթում ենք ուրախ տոնական օր, հանգստյան օրեր և բուռն աշխատանքային տարի։
Շնորհավոր Նոր Տարի

ԿՀԳՄ ՀՆ ղեկավարություն

  

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Սիրով շնորհավորում ենք ԿՀԳՄ անդամ, ԿՀԳՄ Արցախի ներկայացուցչության ղեկավար, արձակագիր Սոֆյա Սարգսյանին ՀՈԳՈՒ ԱՐՁԱԳԱՆՔ գրքի  ծույսընծայման կապակցությամբ։

ԿՀԳՄ ՀՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ, բանաստեղծ Կամո Վարդենցը։
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարության անունից ջերմորեն շնորհավորելով բանաստեղծին, մաղթում ենք քաջառողջություն և ստեղծագործական վերելքներ։

ԿՀԳՄ ՀՆ

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Սիրով տեղեկացնում ենք, որ լույս է տեսել ԿՀԳՄ և ԵՀՄ  անդամ, ԿՀԳՄ «Ժամանակակից դրամատուրգիա» և «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարերի կազմող և խմբագիր,  դրամատուրգ, արձակագիր Մխիթար Մոս-Մուշեղյանի «Ճեղքելով դարը» պատմական դրամաների ժողովածուն։ 
Կազմի և գրքում զետեղված նկարների հեղինակ` ԿՀԳՄ անդամ Դավիթ Խաչատրյան։
Սրբագրիչ` Արտակ Ճաղարյան
Առաջաբանը ԿՀԳՄ պատվավոր անդամ` Գևորգ Սարգսյանի։

ԿՀԳՄ ՀՆ ղեկավարությունը շնորհավորում է սիրված դրամատուրգին, մաղթելով նորանոր ստեղծագործական նվաճումներ։

ԿՀԳՄ ՀՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ փոխնախագահ, սիրված բանաստեղծուհի Աիդա (Վերդի) Պողոսյանը։
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարության և անդամների անունից ջերմորեն շնորհավորում ենք, մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ։

ԿՀԳՄ ՀՆ

ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ

Ուրախությամբ տեղեկացնում եմ,   ՀՀ վաստակավոր արտիստ, ԿՀԳՄ պատվավոր անդամ Բյուրեղիկ Մնեյանը, Կանադահայ բանաստեղծ, ԿՀԳՄ անդամ Գրիգոր Բանանցը, Վիրահայ բանաստեղծ, ԿՀԳՄ անդամ Նժդեհ Ջավախքցին, Ամերիկաբնակ բանաստեղծուհի, ԿՀԳՄ անդամ Արաքս Սևանը,Ամերիկաբնակ բանաստեղծուհի, ԿՀԳՄ անդամ  Էլինա Միրիջանյանը, արձակագիր, ԿՀԳՄ անդամ Սոֆյա Սարգսյանը, Ռուսաստանաբնակ գրող, ԿՀԳՄ անդամ Նունե Սահակյանը, ԿՀԳՄ փոխնախագահ Աիդա Պողոսյանը և դրամատուրգ, ԿՀԳՄ անդամ Մխիթար Մոս-Մուշեղյանը իրենց արգասաբեր մշակութային  գործունեության համար Երգիծաբանների համահայկական միության կողմից արժանացել են շնորհակալագրերի։
ԿՀԳՄ անդամ մեր գրչընկերները մշտապես լինելով մտավորականի իրենց դիրքերում, խոսելով ժամանակի հետ, ժամանակի մասին, օտարության մեջ տարածելով հայ գիրը, պահպանելով կապը հայրենիքի հետ մնում են գործընկեր մշակութային կառույցների և մեր ուշադրության կենտրոնում։ 
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարությունը սիրով  շնորհավորում է պարգևատրված արվեստագետներին, մաղթելեվ նորանոր նվաճումներ ի նպաստ հայոց գրական անդաստանի։

ԿՀԳՄ ՀՆ
26.11.2021թ.


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԿՀԳՄ ԱՆԴԱՄՆԵՐԻ
Մեկնարկում է «Երկիր Նաիրյան» ժամանակակից գրականության մատենաշարի երկրորդ հատորի աշխատանքները։ Մատենաշարում ցանկալի է միության (հնարավորինս) բոլոր անդամների մասնակցությունը։  Սույն ժողովածուով կամփոփենք 2021 թվականը։

Գլխավոր խմբագիր` ԿՀԳՄ պատվավոր անդամ` Գևորգ Սարգսյան

ԿՀԳՄ ՀՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԿՀԳՄ շարքերը համալրեցին ներքոհիշյալ գրողները`
Արաքս Սևան, Սուրեն Գրիգոր, Զեմֆիրա Ենոքյան, Զեմֆիրա Սարգսյան, Սամվել Խալաթյան, Սվետլանա Գրիգորյան, Մարիամ Թադևոսյան, Գագիկ Անտոնյան (Հառիճեցի)։
ԿՀԳՄ ՀՆ շնորհավորում է միության բոլոր նոր անդամներին, ցանկանալով արգասաբեր գործունեություն։

ԿՀԳՄ ՀՆ

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Սիրով տեղեկացնում ենք, որ լույս է տեսել ԿՀԳՄ հԱՍԿԵՐ համահեղինակային ժողովածուի երրորդ` եզրափակիչ հատորը։ Գլխավոր խմբագիր` Մխիթար Մոս-Մուշեղյան, խմբագիր` Գայանե Աղաքարյան։
Գրքում ներկայացված են երկու տասնյակից ավելի երիտասարդ և ավագ սերնդի արդեն ճանաչված և դեռ նոր իրենց գրական ճանապարհը սկսող գրողներ` Հայաստանից և Սփյուռքից։
Երևանաբնակ և Երևանում գտնվող մեր համահեղինակ գրողները, իրենց օրինակները կարող են վերցնել ԿՀԳՄ ՀՆ գրասենյակից, երկուշաբթի օրը `22.11.2021 թվականին ժամը 12։00֊ից 17։00, Արշակունյաց 4 (Մամուլի շենք) 4֊րդ հարկ (Ավանգարդ թերթի խմբագրություն)։ Հեռավոր մարզերում ապրող գրողներին գրքերը կառաքվեն փոստով։

ԿՀԳՄ ՀՆ ղեկավարությունը սիրով շնորհավորում է բոլոր համահեղինակներին, մաղթելով նորանոր գրական նվաճումներ։
 Միասին կարող ենք ավելին։

ԿՀԳՄ ՀՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

              ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

1. ԿՀԳՄ ՀՆ «Աջակցություն գրատպությանը» ծրագրի շրջանակներում մեր գրչընկերների կողմից 2021 թվականի համար դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի նոյեմբերի 20֊ը։ 
2. Դիմումները պետք է ուղարկել khgm.hn@mail.ru  էլեկտրոնային հասցեով։
3. Դիմումները կքննարկվեն եռօրյա ժամկետում, որից հետո կսկսվեն  աշխատանքները։ 
4. ԿՀԳՄ «Հասկեր» համահեղինակային ժողովածուի երրորդ` եզրափակիչ հատորը լույս կտեսնի ս/թ նոյեմբերի 20-ին։ Երևանաբնակ մեր գրչընկերները, որոնց ստեղծագործությունները ներկայացված են գրքում, իրենց օրինակները կարող են ստանալ նոյեմբերի 21-ից հետո, այցելելով ԿՀԳՄ ՀՆ գրասենյակ։ Նախապես պայմանավորվելով ԿՀԳՄ ՀՆ գրասենյակի քարտուղարի հետ։ Մարզերում բնակվող մեր գրչընկերներին գրքերը կառաքվեն փոստով։
5. Նոյեմբերի 21֊ից կմեկնարկի ԿՀԳՄ «Երկիր Նաիրյան» ժամանակակից գրականության մատենաշարի երկրորդ հատորի նյութերի հավաքագրումը։  Գլխավոր խմբագիր` ԿՀԳՄ պատվավոր անդամ` Գևորգ Սարգսյան
6. Ս/թ դեկտեմբերի 25֊ին լույս կտեսնի «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի երկրորդ հատորը։
7.     Ամանորին ընդառաջ  մրցանակներ կշնորհվեն 2021 թվականին գրականության ոլորտում և միության գործունեության մեջ ակտիվություն ցուցաբերած գործիչներին։

ԿՀԳՄ ՀՆ հասարակության հետ
 կապերի և լրատվության բաժին

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ, բանաստեղծուհի Իրինա Արամյան Մկրտչյանը։ 
ԿՀԳՄ ՀՆ ղեկավարության անունից շնորհավորում ենք տաղանդաշատ բանաստեղծուհուն, մաղթելով ստեղծագործական հաջողություններ։
ԿՀԳՄ ՀՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Գարուշ Հարյանց Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ (մարտ 2018թ) Աիդա (Վերդի) Պողոսյան Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ (...