ԿՀԳՄ ՀՆ
Կալիֆորնիայի Հայ Գրողների Միության Հայաստանյաց Ներկայացչությունը հիմնադրվել է Երևանում 2019 թվականին, միության նախագահ, դրամատուրգ Գարուշ Հարյանցի և փոխնախագահ Աիդա Պողոսյանի նախաձեռնությամբ․․․․․
Դրամատուրգիական երկերի ընտրանի 3
Մեկնարկել է ԿՀԳՄ «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի երրորդ հատորի նյութերի հավաքագրման աշխատանքները։
Լույս է տեսել
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ լույս է տեսել ԿՀԳՄ «Երկիր Նաիրյան» համահեղինակային ժողովածուի երկրորդ հատորը։
Սիրով շնորհավորում ենք գրքի համահեղինակ մեր գրչընկերներին և գրքի խմբագրակազմին` գլխավոր խմբագիր, ԿՀԳՄ պատվավոր անդամ Գևորգ Սարգսյանի գլխավորությամբ։
ԿՀԳՄ ՀՆ
Շնորհավորանք
Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Մարտիրոսյանը։
Սիրով շնորհավորում ենք։
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
ԿՀԳՄ և «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ բարեկամության և համագործակցության շրջանակում, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի միջնորդության համաձայն, Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ ԿՀԳՄ մի շարք անդամներ պարգևատրվում են «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ մեդալներով, ինչպես նաև ԿՀԳՄ մեդալներով։ Պարգևատրվողների և պարգևների ցանկը ստորև`
Գրիգոր Շահմուրադյան (Գրիգոր Բանանց) - «Սայաթ-Նովա» մեդալ,
Բյուրեղիկ Մնեյան - «Սոսե Մայրիկ» մեդալ,
Սոֆյա Սարգսյան – «Սոսե Մայրիկ» մեդալ,
Ավտանդիլ Վարտիկյան (Նժդեհ Ջավախքցի) – «Մոնթե Մելքոնյան» մեդալ,
Գուրգեն Միքայելյան – «Գրականության մշակ» մեդալ
Իրինա Արամյան - «Գրականության մշակ» մեդալ
ԿՀԳՄ անդամ Գագիկ Անտոնյանին (Գագիկ Հառիճեցի) շնորհվել է շնորհակալագիր` «Հայրենիքին անմնացորդ նվիրման համար»
Ջերմորեն շնորհավորում ենք պարգևատրված մեր բոլոր գրչընկերներին։
ԿՀԳՄ ՀՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Այսօր ծննդյան տարեդարձն է նշում ԿՀԳՄ անդամ, բանաստեղծ Գոռ Պողոսյանը։ ԿՀԳՄ ՀՆ ղեկավարության անունից ջերմորեն շնորհավորում ենք, մաղթելով ամենայն բարին։
ԿՀԳՄ ՀՆ
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
Ժամանակակից գրականության հանրահռչակման գործում ներդրած ավանդի համար, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի որոշմամբ, ԿՀԳՄ անդամ, ԵՀՄ փոխնախագահ Գուրգեն Բալայանը (Գուրգեն Լոռեցի) պարգևատրվում է "Գրականության մշակ" մեդալով։
ԿՀԳՄ ՀՆ անունից ջերմորեն շնորհավորում ենք սիրված գրողին, մաղթելով նորանոր ստեղծագործական նվաճումներ։
ԿՀԳՄ ՀՆ
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
Ժամանակակից գրականության հանրահռչակման գործում ներդրած ավանդի համար, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի որոշմամբ, ԿՀԳՄ անդամ Արգամ Ափրիկյանը պարգևատրվում է "Գրականության մշակ" մեդալով։
ԿՀԳՄ ՀՆ անունից ջերմորեն շնորհավորում ենք սիրված բանաստեղծին, մաղթելով նորանոր ստեղծագործական նվաճումներ։
ԿՀԳՄ ՀՆ
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄ
Ժամանակակից գրականության հանրահռչակման գործում ներդրած ավանդի համար, ԿՀԳՄ ՀՆ ղեկավար Ա. Սարգսյանի որոշմամբ, ԿՀԳՄ անդամ Գրիգոր Բանանցը (Գրիգոր Շահմուրադյան) պարգևատրվում է "Գրականության մշակ" մեդալով։
ԿՀԳՄ ՀՆ անունից ջերմորեն շնորհավորում ենք սիրված բանաստեղծին, մաղթելով նորանոր ստեղծագործական նվաճումներ։
ԿՀԳՄ ՀՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԿՀԳՄ ՀՆ գրասենյակի հերթապահ ղեկավարն էր Միության անդամ Գագիկ Հառիճեցին։ Գրասենյակում էր նաև Միության անդամ, Երգիծաբանների համահայկական միության փոխնախագահ Գուրգեն Բալայանը։ Գ. Հառիճեցին «Գրադարանների համալրում» ծրագրի շրջանակում, ԿՀԳՄ ՀՆ ղեկավարի որոշման համաձայն, Գ. Բալայանի միջոցով գրքեր նվիրաբերեց Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին։
Գ. Բալայանը այցելելով գրադարան, գրքերը հանձնեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանին։
Ստորև նվիրաբերված գրքերի ցանկը`
• Մխիթար Մոս-Մուշեղյան-Ճեղքելով դարը
• Բյուրեղիկ Մնեյան-Պիեսներ մանուկների համար
• Դրամատուրգիական երկերի ընտրանի (հատոր առաջին)
• Երկիր նաիրյան (Հատոր առաջին)
• Արգամ Ափրիկյան – Հոգու պարտք
• Ռուբեն Մարուխյան – Պիեսներ
Յուրաքանչյուր գրքից գրադարանին հանձնվեց երկուական օրինակ։
ԿՀԳՄ ՀՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ
Սիրով տեղեկացնում ենք, որ լույս է տեսել ԿՀԳՄ անդամ, բանաստեղծուհի Գոհար Ապիտոնյանի «Երազատաղ գարուն» գիրքը։
Շնորհավորում ենք մեր սիրելի գրչընկերոջը, մաղթելով նորանոր ձեռքբերումներ։
ԿՀԳՄ ՀՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ
Սիրով տեղեկացնում ենք, որ ԿՀԳՄ անդամ, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանի խմբագրությամբ լույս է տեսել Միության «Դրամատուրգիական երկերի ընտրանի» մատենաշարի երկրորդ հատորը։
Գրքում տեղ են գտել` Գևորգ Սարգսյանի «Հոգեդարձը», Բյուրեղիկ Մնեյանի «Հիսուսի ծնունդը», Գարիկ Ղազարյանի «Ինտելիգենտի տառապանքները», Զեմֆիրա Մկրտչյանի «Սիրո առագաստ» և Հովհաննես Հելվաջյանի «Վրեժ պատվի համար» պիեսները։
Սիրով շնորհավորում ենք խմբագրակազմին և գրքում ներկայացված գրողներին։
ԿՀԳՄ ՀՆ
Подписаться на:
Сообщения (Atom)
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԿՀԳՄ ՀՆ - ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գարուշ Հարյանց Կալիֆորնիայի հայ գրողների միության նախագահ (մարտ 2018թ) Աիդա (Վերդի) Պողոսյան Կալիֆորնիայի հայ գրողների միության փոխնախագահ (...